Պուտինը մերժեց Զելենսկու առաջարկը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր՝ մայիսի 15-ին, չի մեկնի Ստամբուլ՝ Ուկրաինայում խաղաղ բանակցությունների համար։ Կրեմլը հրապարակել է ռուսական պատվիրակության մասնակիցների ցուցակը, որը հաստատվել է անձամբ Պուտինի կողմի, գրում է «ՏԱՍՍ»-ը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նույնպես չի գնա Թուրքիա՝ բանակցությունների։ Այսպիսով՝ Կրեմլը, ըստ էության, մերժում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի առաջարկը, որը պնդում էր Ստամբուլում Վլադիմիր Պուտինի հետ անձնական հանդիպում անցկացնելու հարցում։
Ավելի վաղ Զելենսկին հայտարարել էր, որ Ստամբուլում մտադիր է հանդիպել միայն Պուտինի հետ։
Հիշեցնենք՝ Ստամբուլում կայանալիք Ուկրաինայի հետ բանակցություններին Ռուսաստանի պատվիրակությունը կգլխավորի ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։ Նրա հետ բանակցություններին կմեկնեն փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը, բանակի գլխավոր շտաբի գլխավոր վարչության պետ Իգոր Կոստյուկովը և պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը։ Հաստատվել է նաև «բանակցությունների փորձագետների» կազմը։ Ուկրաինայի նախագահի հրամանագրով՝ Կիևի անունից բանակցություններ վարելու լիազորություններ են տրվել նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակին, արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհային և պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովին։
Նմանատիպ հոդվածներ
Խոշոր չափի գումար, ապօրինի անշարժ գույք, ի՞նչ կգանձվի Քոչարյանից․ Դատախազություն
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ներկայացրել է, թե դատախազությունն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցով ինչ...
Պահանջում ենք տեսնել ատեստավորման արդյունքները՝ Պուշկինի անվան դպրոցի ծնողները կբողոքարկեն
Երևանի Պուշկինի անվան դպրոցի ծնողներն պահանջում են տեսնել, ատեստավորման արդյունքները։Auroranews-ի հետ զրույցում բողոքի ա...
Նա ողորմելի, խղճուկ մարդ է․ բոլորը դա գիտեն․ Լավրով
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մեկնաբանել է Ստամբուլում կայացած բանակցություններում Ռուսաստանի նախագա...
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Մոսկվան. քաղաքի օդանավակայանները դադարեցրել են չվերթները
Այսօր ուկրաինական ԱԹՍ-ները հարձակում են գործել Մոսկվայի վրա, ինչի հետ կապված ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Մոսկ...