Քաղաքականություն
Մինչև հիմա չէին նեղվում, որ իրենց թուրք էին ասում․ Ռուստամյան
Ofelya
Մինչև հիմա չէին նեղվում, որ իրենց թուրք էին ասում, հակառակը՝ թուրք բառն իրենց համար մեծ գովեստ էր։ Այս մասին լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Արսեն Թորոսյանի հայտարարությանը՝ նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։
«Մի հատ գնացեք, իրար հետ ճշտեք»,- իշխանություններին կոչ արեց նա։
Հարցին՝ Լևոն Քոչարյանը պատրաստվո՞ւմ է ներողություն խնդրել՝ Ռուստամյանը պատասխանեց։
«Երբ բոլորն իրենց հայհոյանքների համար պատասխան կտան, այդ ժամանակ՝ նոր։ Ես չեմ արդարացնում հայհոյանքը, բայց էլի եմ ասում՝ քամի ցանողը, փոթորիկ է հնձում»,- ասել է պատգամավորը։
Իսկ թե ինչու «Հայաստան» խմբակցությունն այսօրվա նիստին չի մասնակցել՝ Ռուստամյանը նշել է։
«Վախեցող լինեինք, հիմա էլ չէինք գա»,- հավելել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Խոշոր չափի գումար, ապօրինի անշարժ գույք, ի՞նչ կգանձվի Քոչարյանից․ Դատախազություն
Ofelya
Պահանջում ենք տեսնել ատեստավորման արդյունքները՝ Պուշկինի անվան դպրոցի ծնողները կբողոքարկեն
Ofelya
Նա ողորմելի, խղճուկ մարդ է․ բոլորը դա գիտեն․ Լավրով
Ofelya
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Մոսկվան. քաղաքի օդանավակայանները դադարեցրել են չվերթները
Ofelya