Ես չգիտեմ, թե որտեղից է այս տեղեկությունը. Ռուբիո
Վաշինգտոնը դեմ չէ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին՝ Հաագայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին հրավիրելուն։ Այս մասին այսօր Անթալիայում ՆԱՏՕ-ի արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպումից հետո լրագրողներին ասել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
Ռուբիոն հերքել է ԶԼՄ-ների այն տեղեկությունները, թե ամերիկյան կողմը իբր դեմ է Զելենսկիին Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովին հրավիրելուն, որը տեղի կունենա Հաագայում հունիսի 24-25-ը։
«Ես չգիտեմ, թե որտեղից է այս տեղեկությունը»,- ասել է նա։
ԱՄՆ պետքարտուղարը նշել է, որ Անթալիայում նախարարների հանդիպման ժամանակ «իր շատ գործընկերներ բարձրացրել են Զելենսկիին հրավիրելու հարցը, և ինքը դեմ չէ եղել դրան»։ Նա նաև հիշեցրել է, որ գագաթնաժողովին ակնկալվում է, որ կմասնակցեն Ասիա-խաղաղօվկիանոսյան չորս երկրների ղեկավարներ, և դաշինքում վաղուց պրակտիկա գոյություն ունի հանդիպումներին հրավիրելու ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող երկրների ներկայացուցիչներին:
Ավելի վաղ Նիդեռլանդների արտգործնախարար Կասպար Վելդկամպը հայտարարել էր, որ Զելենսկիի և ուկրաինական պատվիրակության մասնակցության հարցը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին կորոշի դաշինքի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանը Հայաստանին զանազան տարբերակներ է առաջարկել․ Կոպիրկին
Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել է, որ Մոսկվան Եր...
Մենք այդ հարցն այդպես չենք բարձրացնում, ինչպես Ադրբեջանը. Փաշինյան
Ադրբեջանում կան շրջանակներ, որոնք ցանկանում են փակել հակամարտության էջը իրենց տարածքում և այն տեղափոխել Հայաստանի տարածք...
Շահրամանյանի ստորագրմամաբ անվավեր է ճանաչվել Արցախը լուծարելու մասին հրամանագիրը
Երևան տեղափոխվելուց հետո Շահրամանյանը ստորագրել է մեկ այլ հրամանագիր, որով անվավեր է ճանաչվել 2023 թվականի սեպտեմբերի 26...
Խաղաղությունն այլընտրանք չունի մեր երկրի համար. Արարատ Միրզոյան
Մինչ մենք շարունակում ենք գործադրել ջանքեր՝ կառուցելու և ամրապնդելու համախոհ գործընկերությունները լայն աշխարհագրությամբ,...