Թրամփի արձանիկը՝ Օվալաձև աշխատասենյակում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին 2024 թվականի մահափորձի ժամանակ պատկերող բրոնզե արձանը հայտնվել է Օվալաձև աշխատասենյակում: Այս մասին հայտնել է Fox News հեռուստաալիքը։
Ավելի քան 30 սմ բարձրությամբ արձանը նկատել են Թրամփի մամուլի ասուլիսի ժամանակ։ Արձանիկը պատկերում է ամերիկացի առաջնորդի՝ բռունցք բարձրացրած կերպարը, նրան բեմից դուրս ուղեկցող երեք անվտանգության աշխատակիցներ, իսկ հետնապատկերում ծածանվում է Միացյալ Նահանգների դրոշը։
Արձանիկի համար հղում է ծառայել 2024 թվականի հուլիսի 13-ին տեղի ունեցած մահափորձի ժամանակ արված Թրամփի լուսանկարը։
Հիշեցնենք՝ 2024 թվականի հուլիսի 13-ին Թրամփի վրա կրակել են Բաթլերում նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Նա թեթև վիրավորվել էր, ականջը վնասվել էր։

Նմանատիպ հոդվածներ
Նոր Նորքի թաղապետը հրաժարական է տվել. ArmLur
ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն Նոր Նորք վարչական շրջանի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը հրաժարական է ներկայացրել և...
Հայտնի է՝ երբ կմեկնարկեն ռուս-ուկրաինական բանակցությունները
ՌԴ պատվիրակությունն արդեն ժամանել Է Ստամբուլ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ի աղբյուրը։ Ստամբուլում ռուս-ուկրաինակ...
Հնդկաստանը և Պակիստանը պայմանավորվել են հրադադար հաստատել․ Թրամփ
Հնդկաստանը և Պակիստանը պայմանավորվել են լիակատար և անհապաղ հրադադար հաստատել: Այս մասին Truth Social-ի իր էջում հայտարար...
Պուտինի հետ զրույցից հետո Թրամփը հայտարարություն է արել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Պուտինի հետ զրույցը շատ լավ է անցել: Նա այս մասին գրառում է արել «Truth Socia...