Մոսկվան պատրաստ է․ Պեսկով
Մոսկվան պատրաստ է առանց նախապայմանների երկխոսության։ Այս մասին, մեկնաբանելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ բանակցությունները վերսկսելու առաջարկը, հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Պեսկովն ընդգծել է, որ Պուտինը հստակ և աներկբա հայտարարել է Ուկրաինայի հետ առանց նախապայմանների բանակցությունների վերսկսման դիրքորոշումը: Նա հավելել է՝ Մոսկվան պատրաստ է առանց նախապայմանների երկխոսության:
«Ընդհանուր առմամբ, Ռուսաստանը վճռականորեն է տրամադրված լրջորեն փնտրել Ուկրաինայում երկարաժամկետ խաղաղ կարգավորման հասնելու ուղիներ», - ամփոփել Է Պեսկովը:
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել էր մայիսի 15-ին Ստամբուլում ուղիղ բանակցություններ սկսել Ուկրաինայի հետ՝ առանց նախապայմանների: Ի պատասխան՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Պուտինին խոստացել է անձամբ սպասել նրան մայիսի 15-ին Թուրքիայում կայանալիք բանակցություններում։
Նմանատիպ հոդվածներ
Նոր Նորքի թաղապետը հրաժարական է տվել. ArmLur
ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն Նոր Նորք վարչական շրջանի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը հրաժարական է ներկայացրել և...
Հայտնի է՝ երբ կմեկնարկեն ռուս-ուկրաինական բանակցությունները
ՌԴ պատվիրակությունն արդեն ժամանել Է Ստամբուլ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ի աղբյուրը։ Ստամբուլում ռուս-ուկրաինակ...
Հնդկաստանը և Պակիստանը պայմանավորվել են հրադադար հաստատել․ Թրամփ
Հնդկաստանը և Պակիստանը պայմանավորվել են լիակատար և անհապաղ հրադադար հաստատել: Այս մասին Truth Social-ի իր էջում հայտարար...
Պուտինի հետ զրույցից հետո Թրամփը հայտարարություն է արել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Պուտինի հետ զրույցը շատ լավ է անցել: Նա այս մասին գրառում է արել «Truth Socia...