Մենք կանխել ենք միջուկային հակամարտությունը․ Թրամփ
ԱՄՆ վարչակազմին հաջողվել է կանխել Հնդկաստանի և Պակիստանի միջև միջուկային պատերազմը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Մենք պատրաստվում ենք առևտրային հարաբերություններ կառուցել Պակիստանի հետ։ Մեծ առևտուր ենք անելու նաև Հնդկաստանի հետ։ Այժմ բանակցություններ ենք վարում Հնդկաստանի հետ։ Շուտով կբանակցենք Պակիստանի հետ, և մենք դադարեցրել ենք միջուկային հակամարտությունը։ Կարծում եմ՝ միջուկային պատերազմը կարող էր սարսափելի լինել. միլիոնավոր մարդիկ կարող էին զոհվել»,- ասել է Թրամփը։
Նա ընդգծել է, որ իր վարչակազմը նպաստել է Հնդկաստանի և Պակիստանի միջև լիակատար և անհապաղ հրադադարի հաստատմանը, ինչը երկու երկրների միջև վտանգավոր հակամարտության վերջն է դրել։
Հիշեցնենք՝ Truth Social-ի իր էջում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Հնդկաստանը և Պակիստանը պայմանավորվել են լիակատար և անհապաղ հրադադար հաստատել:
Նմանատիպ հոդվածներ
Նոր Նորքի թաղապետը հրաժարական է տվել. ArmLur
ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն Նոր Նորք վարչական շրջանի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը հրաժարական է ներկայացրել և...
Հայտնի է՝ երբ կմեկնարկեն ռուս-ուկրաինական բանակցությունները
ՌԴ պատվիրակությունն արդեն ժամանել Է Ստամբուլ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ի աղբյուրը։ Ստամբուլում ռուս-ուկրաինակ...
Հնդկաստանը և Պակիստանը պայմանավորվել են հրադադար հաստատել․ Թրամփ
Հնդկաստանը և Պակիստանը պայմանավորվել են լիակատար և անհապաղ հրադադար հաստատել: Այս մասին Truth Social-ի իր էջում հայտարար...
Պուտինի հետ զրույցից հետո Թրամփը հայտարարություն է արել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Պուտինի հետ զրույցը շատ լավ է անցել: Նա այս մասին գրառում է արել «Truth Socia...