Պակիստանը գիտակցում է դրա աղետալի հետևանքները

Պակիստանը գիտակցում է Հնդկաստանի հետ հետագա էսկալացիայի աղետալի հետևանքները՝ երկու միջուկային պետությունների հարաբերությունների սրման դեպքում։ Այս մասին հայտարարել են Պակիստանի ԱԳՆ-ում:


«Հանուն տարածաշրջանային խաղաղության և կայունության Պակիստանը ձեռնարկել է շատ պատասխանատու, համաչափ և հասուն պատասխան։ Երկիրը գիտակցում է երկու միջուկային պետությունների միջև հարաբերությունների հետագա սրման աղետալի հետևանքները. դա բացարձակապես անհավատալի է: Այդ վտանգավոր ճանապարհով գնալու ցանկացած միտում հղի է աղետալի հետևանքներով ողջ տարածաշրջանի համար և նրա սահմաններից դուրս, հետևաբար, նման մոտեցումից պետք է խուսափել», - նշել են երկրի ԱԳՆ-ում։


Այնտեղ հավելել են, որ ազգային իշխանության բոլոր տարրերը նախկինի պես հավատարիմ են Պակիստանի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության ապահովմանը:


«Մեր զինված ուժերը պարտավոր են ձեռնարկել բոլոր միջոցները հայրենիքի, նրա քաղաքացիների պաշտպանության և Պակիստանի կենսական ազգային շահերի ապահովմանը նպաստելու համար: Այդ պարտավորությունը Պակիստանի հպարտ, տոկուն, խիզախ եւ ազնիվ ժողովրդի սրբազան պարտքն է», - հայտարարել են գերատեսչությունում։