Նրանց չի կարելի թույլ տալ ստանալ ամենակործանարար զենքը. Գիդեոն Սաար
Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը կիրակի օրը հայտարարել է, որ միջազգային հանրությունը պետք է թույլ չտա, որ, իր խոսքով, «աշխարհի ամենավտանգավոր ռեժիմը» (նկատի ունի Իրանը) ստանա «ամենավտանգավոր զենքը»՝ միջուկային զենքը:
Ելույթ ունենալով մամուլի ասուլիսում՝ Իսրայելի արտգործնախարար Գիդեոն Սաարն ընդգծել է, որ Իրանը լուրջ սպառնալիք է ներկայացնում գլոբալ անվտանգության համար:
«Իրանը աշխարհի ամենավտանգավոր պետությունն է։ Այդ ռեժիմին չի կարելի թույլ տալ ստանալ ամենակործանարար զենքը», — հայտարարել է նախարարը, փոխանցում է AFP-ն։
Այս հայտարարությունը հնչել է ԱՄՆ-ի և Իրանի միջև միջուկային ծրագրի շուրջ շարունակվող բանակցությունների ֆոնին, որոնք մտահոգություն են առաջացնում Իսրայելում:
Նմանատիպ հոդվածներ
Հնդկաստանը և Պակիստանը պայմանավորվել են հրադադար հաստատել․ Թրամփ
Հնդկաստանը և Պակիստանը պայմանավորվել են լիակատար և անհապաղ հրադադար հաստատել: Այս մասին Truth Social-ի իր էջում հայտարար...
Նոր Նորքի թաղապետը հրաժարական է տվել. ArmLur
ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն Նոր Նորք վարչական շրջանի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը հրաժարական է ներկայացրել և...
Հայտնի է՝ երբ կմեկնարկեն ռուս-ուկրաինական բանակցությունները
ՌԴ պատվիրակությունն արդեն ժամանել Է Ստամբուլ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ի աղբյուրը։ Ստամբուլում ռուս-ուկրաինակ...
Պուտինի հետ զրույցից հետո Թրամփը հայտարարություն է արել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Պուտինի հետ զրույցը շատ լավ է անցել: Նա այս մասին գրառում է արել «Truth Socia...