Հռոմի նորընտիր պապը կոչ է արել
Հռոմի պապ Լևոն 14-րդը կոչ է արել արդար և տևական խաղաղություն հաստատել Ուկրաինայում և անհապաղ զինադադար՝ Գազայում՝ պատանդների ազատ արձակմամբ և մարդասիրական օգնության առաքմամբ։
«Ես դիմում եմ աշխարհի գերտերություններին՝ կրկնելով «այլևս երբեք պատերազմ» մշտական կոչը», - ասել է կաթոլիկների հովվապետը՝ մեջբերելով Հռոմի պապ Ֆրանցիսկոսին։
«Ես իմ սրտում կրում եմ ուկրաինացի սիրելի ժողովրդի տառապանքները: Թող հնարավոր ամեն ինչ արվի՝ հնարավորինս շուտ իրական, արդար և տևական խաղաղության հասնելու համար», - ասել է նա։
Հռոմի պապ Լևոն 14-րդը կոչ է արել ազատ արձակել ռազմագերիներին և ուկրաինացի երեխաներին վերադարձնել իրենց ընտանիքներին, ինչպես նաև ողջունել է Հնդկաստանի և Պակիստանի միջև հրադադարը։
Նմանատիպ հոդվածներ
Հնդկաստանը և Պակիստանը պայմանավորվել են հրադադար հաստատել․ Թրամփ
Հնդկաստանը և Պակիստանը պայմանավորվել են լիակատար և անհապաղ հրադադար հաստատել: Այս մասին Truth Social-ի իր էջում հայտարար...
Նոր Նորքի թաղապետը հրաժարական է տվել. ArmLur
ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն Նոր Նորք վարչական շրջանի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը հրաժարական է ներկայացրել և...
Հայտնի է՝ երբ կմեկնարկեն ռուս-ուկրաինական բանակցությունները
ՌԴ պատվիրակությունն արդեն ժամանել Է Ստամբուլ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ի աղբյուրը։ Ստամբուլում ռուս-ուկրաինակ...
Պուտինի հետ զրույցից հետո Թրամփը հայտարարություն է արել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Պուտինի հետ զրույցը շատ լավ է անցել: Նա այս մասին գրառում է արել «Truth Socia...