Հնդկաստանի վարչապետը երկրի զինված ուժերին հրաման է տվել
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հանձնարարել է երկրի զինված ուժերին վճռականորեն արձագանքել Պակիստանի կողմից ձեռնարկվող ցանկացած թշնամական գործողության: Այս մասին հաղորդում է PTI գործակալությունը։ Ըստ գործակալության «Սինդուր» գործողությունը դեռևս ավարտված չէ։
«Եթե նրանք կրակեն, մենք կկրակենք, իսկ եթե նրանք հարձակվեն, մենք կհարձակվենք: Մենք գտնվում ենք նոր, նորմալ իրավիճակում, աշխարհը պետք է ընդունի դա։ Պակիստանը պետք է ընդունի դա», – ասել է գործակալության աղբյուրը։
Հնդկաստանի իշխանությունների տվյալներով՝ վերջին չորս օրերի ընթացքում Պակիստանը պարտվել է Հնդկաստանին հակամարտության բոլոր փուլերում։
«Պակիստանի ավիաբազաներին մեր հարվածներից հետո, նրանք (խմբ.Պակիստանը) հասկացան, որ իրենք այս լիգայում չեն։ Հնդկաստանը հստակ ազդանշան է տվել, ոչ ոք անվտանգ չէ, սա նոր նորմալն է», – ասել է գործակալության աղբյուրը։
Հնդկաստանի ռազմական գործողությունների գլխավոր տնօրեն, գեներալ-լեյտենանտ Ռաջիվ Գայն էլ հայտնել է, որ առնվազն հինգ հնդիկ զինվորական Է զոհվել Հնդկաստանի կողմից սկսված «Սինդուր» գործողության ընթացքում։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել
ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել։ «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մայիսի 10-ին՝ ժամը...
Հնդկաստանը հայտարարել է՝ Պակիստանն իր զորքերը տեղափոխում է առաջապահ դիրքեր
Պակիստանն իր զորքերը տեղափոխում է առաջապահ դիրքեր։ Այս մասին հայտնել է Հնդկաստանի ռազմաօդային ուժերի ներկայացուցիչը։&nbs...
Պակիստանը Հնդկաստանի դեմ լայնածավալ ռազմական գործողություն է սկսել
Երկու միջուկային տերությունների հակամարտության սրումը նոր մակարդակի է հասել։ Մայիսի 10-ին, վաղ առավոտյան, Պակ...
Հնդկաստանից հայտնել են, որ «Սինդուր» գործողությունը դեռ չի ավարտվել
Հնդկաստանի ռազմաօդային ուժերի հրամանատարությունը հայտարարել է, որ «տարածաշրջանում թշնամական խմբերի դեմ «Սինդուր» գործողո...