Հնդկաստանը հայտարարել է՝ Պակիստանն իր զորքերը տեղափոխում է առաջապահ դիրքեր
Պակիստանն իր զորքերը տեղափոխում է առաջապահ դիրքեր։ Այս մասին հայտնել է Հնդկաստանի ռազմաօդային ուժերի ներկայացուցիչը։
«Նկատվել է, որ պակիստանցի զինվորականներն իրենց զորքերը տեղափոխում են առաջապահ դիրքեր, ինչը վկայում է իրավիճակի հետագա սրման նպատակով հարձակողական մտադրությունների մասին», - ասել է նա:
Հնդկաստանի բանակի հասարակայնության հետ կապերի վարչությունից էլ հայտնել են, որ Պակիստանը շարունակում է բացահայտ էսկալացիան Հնդկաստանի արևմտյան սահմանների երկայնքով, հնդկական բանակը կպատասխանի։
«Պակիստանի կողմից անօդաչու թռչող սարքերի և այլ զինամթերքի օգտագործման ակնհայտ էսկալացիան շարունակվում է մեր արևմտյան սահմանների երկայնքով։ Հնդկաստանի ինքնիշխանությունը խախտելու և քաղաքացիական բնակչությանը վտանգի ենթարկելու Պակիստանի բացահայտ փորձը անընդունելի է։ Հնդկական բանակը կխափանի թշնամու ծրագրերը», – հայտարարել են Հնդկաստանի զինված ուժերը։
Հնդկաստանի բանակը հայտարարել է, որ պակիստանյան անօդաչու թռչող սարքերը ոչնչացվել են երկրի հակաօդային պաշտպանության համակարգի կողմից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Պակիստանը Հնդկաստանի դեմ լայնածավալ ռազմական գործողություն է սկսել։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել
ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել։ «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մայիսի 10-ին՝ ժամը...
Պակիստանը Հնդկաստանի դեմ լայնածավալ ռազմական գործողություն է սկսել
Երկու միջուկային տերությունների հակամարտության սրումը նոր մակարդակի է հասել։ Մայիսի 10-ին, վաղ առավոտյան, Պակ...
Մեծ Բրիտանիայի թագավորական նավատորմը ռուսական սուզանավ է որսացել
Մեծ Բրիտանիայի թագավորական նավատորմը Ֆրանսիայի ափերի մոտ որսացել է ռուսական «Կրասնոդար» սուզանավը: Այս մասին հայտնո...
Պակիստանը նշել Է Հնդկաստանի հետ հնարավոր խաղաղության պայմանը
Պակիստանը կարող է խաղաղություն կնքել, եթե Հնդկաստանը դադարեցնի կրակը։ Այս մասին Geo հեռուստաալիքին տված հարցազրույ...