Պակիստանը Հնդկաստանի դեմ լայնածավալ ռազմական գործողություն է սկսել
Երկու միջուկային տերությունների հակամարտության սրումը նոր մակարդակի է հասել։ Մայիսի 10-ին, վաղ առավոտյան, Պակիստանի կառավարությունը հայտարարել է Հնդկաստանի դեմ «Բունյան-ում-Մարսուս» (Ամուր պատ) անվամբ խոշոր ռազմական գործողության մեկնարկի մասին՝ այն անվանելով «ագրեսիայի պատասխան»։ Այս մասին գրում է bbc-ին։
Պակիստանի վարչապետը արտակարգ նիստ է հրավիրել Ազգային հրամանատարական մարմնին, որը պատասխանատու է երկրի միջուկային զինանոցի վերահսկման համար:
«Բունյան-ում-Մարսուս» գործողության շրջանակներում Պակիստանի բանակը պլանավորում է հարվածել Հնդկաստանում գտնվող մի քանի ռազմավարական թիրախների, հաղորդում է պակիստանյան Geo TV հեռուստաալիքը՝ հղում անելով անվտանգության աղբյուրներին։
Նշենք, որ հակամարտության այս փուլի սկզբից ի վեր արդեն մոտ 50 մարդ է զոհվել։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել
ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել։ «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մայիսի 10-ին՝ ժամը...
Պակիստանը հայտարարել է՝ Հնդկաստանը հրթիռներ է արձակել երկրի ավիաբազաների ուղղությամբ
Պակիստանը հայտարարել է, որ Հնդկաստանը հրթիռներ է արձակել երկրի երեք ավիաբազաների ուղղությամբ, սակայն հրթիռների մեծ մասը...
ՀԱՄԱՍ-ը ազատ է արձակել իր վերջին ամերիկացի պատանդին
ՀԱՄԱՍ խմբավորումը ազատ է արձակել իր վերջին ամերիկացի պատանդին՝ Իսրայելի և ԱՄՆ-ի երկքաղաքացիություն ունեցող Էդան Ալեքսանդ...
Հնդկաստանը հայտարարել է՝ Պակիստանն իր զորքերը տեղափոխում է առաջապահ դիրքեր
Պակիստանն իր զորքերը տեղափոխում է առաջապահ դիրքեր։ Այս մասին հայտնել է Հնդկաստանի ռազմաօդային ուժերի ներկայացուցիչը։&nbs...