Պակիստանը նշել Է Հնդկաստանի հետ հնարավոր խաղաղության պայմանը
Պակիստանը կարող է խաղաղություն կնքել, եթե Հնդկաստանը դադարեցնի կրակը։ Այս մասին Geo հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Պակիստանի առաջին փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Իսհակ Դարը։
«Պակիստանը միշտ էլ խաղաղություն է ցանկացել, և եթե Հնդկաստանը հիմա դադարեցնի գործողությունները, մենք նույնպես կքննարկենք խաղաղության հնարավորությունը և չենք հակադարձի կամ որևէ բան չենք ձեռնարկի», – ընդգծել է նախարարը։
Նրա խոսքով՝ պետությունն իսկապես խաղաղություն է ուզում։ Այս առումով Պակիստանի նպատակը ոչ թե ոչնչացումն ու ռեսուրսների վատնումն է, այլ որևէ երկրի գերիշխանության բացակայությունը։
Հավելենք, որ Պակիստանը կրկին փակել է իր օդային տարածքը՝ այն բանից հետո, երբ երկրի բանակում հայտնել են, որ Հնդկաստանը գրոհների շարք է իրականացրել ավիաբազաների վրա, տեղեկացրել է AFP-ը։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել
ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել։ «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մայիսի 10-ին՝ ժամը...
Հնդկաստանը հայտարարել է՝ Պակիստանն իր զորքերը տեղափոխում է առաջապահ դիրքեր
Պակիստանն իր զորքերը տեղափոխում է առաջապահ դիրքեր։ Այս մասին հայտնել է Հնդկաստանի ռազմաօդային ուժերի ներկայացուցիչը։&nbs...
Պակիստանը Հնդկաստանի դեմ լայնածավալ ռազմական գործողություն է սկսել
Երկու միջուկային տերությունների հակամարտության սրումը նոր մակարդակի է հասել։ Մայիսի 10-ին, վաղ առավոտյան, Պակ...
Մեծ Բրիտանիայի թագավորական նավատորմը ռուսական սուզանավ է որսացել
Մեծ Բրիտանիայի թագավորական նավատորմը Ֆրանսիայի ափերի մոտ որսացել է ռուսական «Կրասնոդար» սուզանավը: Այս մասին հայտնո...