ԱՄՆ-ն, Եվրոպան և Ուկրաինան պատրաստել են 22 կետից բաղկացած հրադադարի ծրագիր
ԱՄՆ-ն, Եվրոպան և Ուկրաինան պատրաստել են 22 կետից բաղկացած հրադադարի ծրագիր, որը շուտով կներկայացվի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։ Կետերից մեկը 30 - օրյա հրադադարն է։ Այս մասին հայտնում է NBC News-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները:
Հիմնական կետերից է՝ ԱՄՆ-ի պարտավորությունը՝ չաջակցել Ուկրաինայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին։
ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆն այդ փաստաթուղթը կներկայացնի Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինին:
«Եթե Պուտինը ցանկանում է ելք գտնել, ահա նրա ելքը», — ասել է պարբերականի զրուցակիցը:
Լրատվամիջոցի աղբյուրները չեն բացահայտել Ուկրաինայի հակամարտության կարգավորման վերաբերյալ մյուս առաջարկների բովանդակությունը:
Նմանատիպ հոդվածներ
Հնդկաստանը և Պակիստանը պայմանավորվել են հրադադար հաստատել․ Թրամփ
Հնդկաստանը և Պակիստանը պայմանավորվել են լիակատար և անհապաղ հրադադար հաստատել: Այս մասին Truth Social-ի իր էջում հայտարար...
Նոր Նորքի թաղապետը հրաժարական է տվել. ArmLur
ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն Նոր Նորք վարչական շրջանի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը հրաժարական է ներկայացրել և...
Հայտնի է՝ երբ կմեկնարկեն ռուս-ուկրաինական բանակցությունները
ՌԴ պատվիրակությունն արդեն ժամանել Է Ստամբուլ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ի աղբյուրը։ Ստամբուլում ռուս-ուկրաինակ...
Հնդկաստանը բացել է Չենաբ գետի ամբարտակի ջրարգելակը
Հնդկաստանը բացել է Չենաբ գետի ամբարտակի ջրարգելակը՝ թույլ տալով, որ ջուր հոսի դեպի Պակիստան:Դա տեղի է ունեցել հրադադարի...