Փոփոխություններ ոստիկանությունում ծառայության անցնելու տարիքային շեմի հետ կապված
Գործադիրը հավանություն է տվել «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Այս մասին հայտնել են Կառավարությունից:
Որոշմամբ առաջարկվում է ոստիկանությունում ծառայության անցնելու տարիքային շեմի սահմանափակումը հանել։ Որոշմամբ հնարավորություն է տրվում նաև ոստիկանությունում առաջին անգամ պաշտոնի նշանակված ծառայողին ատեստավորվել ոչ թե պաշտոնի նշանակվելուց վեց ամիս, այլ՝ երկու ամիս անց։ Բացի այդ, որոշմամբ իրավական հիմք է ստեղծվում համայնքային ոստիկանությունն առավել թիրախային կրթական ծրագրի շրջանավարտներով օպերատիվ կերպով մեկանգամյա համալրելու համար։ Ընդ որում, արհեստագործական կրթություն ստացած, ինչպես նաև համապատասխան վերապատրաստում անցած ծառայողները կհամարվեն հավելավճարի ստացում նախատեսող ատեստավորում անցած։
Սահմանվում է, որ համայնքային ոստիկանի պաշտոնում կարող են նշանակվել միայն Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում համայնքային ոստիկանի արհեստագործական կրթություն ստացած անձինք։ Ինչ վերաբերում է գործող ոստիկանության ծառայողներին, ապա նրանց նշանակումը համայնքային ոստիկանության միջին, ավագ կամ գլխավոր խմբերի պաշտոններում կատարվելու է բացառապես Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում համապատասխան վերապատրաստման դասընթացն ավարտելուց հետո։
Նմանատիպ հոդվածներ
2 տարեկան երեխայի անհետացման փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ
Մարմարիկում 2 տարեկան երեխայի անհետացման փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ի...
Կրկին երկրաշարժ` Հայաստանում
Հայաստանում կրկին երկրաշարժն է գրանցվել։ Այս մասին հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։«Մայ...
Փրկակարները Մարմարիկ գետում որոնում են 2-ամյա տղային
Այսօր՝ մայիսի 4-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Քաղաքացին ահազանգել է ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության 911 ճգ...
Արթուր Չախոյանը հիվանդանոցից դուրս է գրվել
Նոր Նորքի թաղապետի կողմից օրեր առաջ բռնության ենթարկված ակտիվիստ Արթուր Չախոյանը հիվանդանոցից դուրս է գրվել: Այս մասին N...