Արթուր Չախոյանը հիվանդանոցից դուրս է գրվել
Նոր Նորքի թաղապետի կողմից օրեր առաջ բռնության ենթարկված ակտիվիստ Արթուր Չախոյանը հիվանդանոցից դուրս է գրվել: Այս մասին NEWS.am-ին հայտնել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը:
Հիշեցնենք՝ ապրիլի 30-ին առավոտյան Նոր Նորքի թաղապետարանի շենքում ծեծկռտուք է տեղի ունեցել: Թաղապետարանի աշխատակիցները՝ թաղապետի մասնակցությամբ ծեծի են ենթարկել ակտիվիստ Արթուր Չախոյանին: Երևանի քաղաքապետարանից, անդրադառնալով տեղի ունեցածին, նշել են, որ բռնությունը ցանկացած դրսևորմամբ անընդունելի է, ընդ որում բռնությունը միայն ֆիզիկականը չէ: Նշենք, որ ծեծկռտուքին նախորդող օրը Արթուր Չախոյանն ու Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը ակցիա էին իրականացրել թաղապետարանում: Նրանք հայտարարել էին, որ սա պատասխանն է նրա, որ թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը հեռախոսով հայհոյել է իրենց: Ավելի ուշ Տիգրան Տեր-Մարգարյանը, որը «Հանրապետություն» կուսակցության անդամ է, նշել էր, որ լավ է արել, որ հայհոյել է:
Նմանատիպ հոդվածներ
Կրկին երկրաշարժ` Հայաստանում
Հայաստանում կրկին երկրաշարժն է գրանցվել։ Այս մասին հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։«Մայ...
Փրկակարները Մարմարիկ գետում որոնում են 2-ամյա տղային
Այսօր՝ մայիսի 4-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Քաղաքացին ահազանգել է ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության 911 ճգ...
Ժամկետային զինվորական ծառայության սահմանային տարիքը կարող է փոխվել. ԶԼՄ
«Ժամկետային զինվորական ծառայության սահմանային տարիքը կարող է 27-ից դառնալ 37 տարի: Նմանատիպ օրենսդրական նախաձեռնությամբ...
2 տարեկան երեխայի անհետացման փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ
Մարմարիկում 2 տարեկան երեխայի անհետացման փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ի...