Աննա Վարդապետյանը` Փաշինյանի երեկվա պահվածքի մասին
ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը զերծ է մնում գնահատական տալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա պահվածքին։
«Գլխավոր դատախազը քաղաքական հայտարարություններ չի անում ու քաղաքական գնահատականներ չի տալիս»,- ի պատասխան «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի հարցին՝ ԱԺ-ում հայտարարեց Վարդապետյանը։
Վարդանյանն էլ հիշեցրեց. «Դուք այլևս վարչապետի օգնականը չեք, Դուք ՀՀ գլխավոր դատախազն եք, ասեմ, որ համազգեստը Ձեզ շատ սազում է, Ձեզ կհորդորեի դուրս գալ նախկին կարգավիճակից, որովհետև Քրեական օրենսգրքում կան նաև հոդվածներ պարտականությունները չկատարելու կամ ոչ լիարժեք կատարելու մասին»։
Աննա Վարդապետյանը հայտարարեց՝ չի արձագանքում քաղաքական հայտարարությանը։
Նմանատիպ հոդվածներ
Զախարովան անդրադարձել է Նոր Նորքում տեղի ունեցած միջադեպին
Գիտեք, ասացիք, ինձ համար շատ դժվար է պատկերացնել, թե ինչպես ընդհանրապես կարող էր նման բան հորինվել, որ Հայաստանում որևէ...
Պատերազմը գցեցին մեր ջեբը ու իրենք թռան. Ալեն Սիմոնյան
Ասում էր` ճանապարհների գումարները մսխում եք, մի քանի անգամ նույն ճանապարհը սարքում եք, նախարարը, պատասխանեց՝ հարգելիս, ա...
Փաշինյանը մեկնեց Մոսկվա
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: Հայտնում են ՀՀ Կառավարությունից:Վարչապետը Մ...
Փոխարտգործնախարարը՝ հնարավոր էսկալացիայի մասին
Հայաստանի Հանրապետությունը այս պահին չունի հստակ ազդակներ, որ Ադրբեջանը պլանավորում է ռազմական էսկալացիա։ Այս մասին մայի...