Պատահարներ
Ինքնաթիռն ընկել է բնակելի տների վրա. կա զոհ. ԱՄՆ
Mariam Z.
490 դիտում
Կալիֆոռնիայի Սիմի Վելի քաղաքում ինքնաթիռն ընկել է բնակելի տների վրա: Այս մասին հայտնում է ABC-ն։
Ինքնաթիռում միայն օդաչուն է եղել, նա մահացել է։ Վթարի հետևանքով վնասվել են երկու բնակելի տուն, հրդեհ է բռնկվել։ Արտակարգ իրավիճակի վայր է ուղարկվել 40 հրշեջ։ Շենքերի ներսում գտնվող մարդիկ չեն տուժել։
ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչության տվյալներով՝ ինքնաթիռը թռիչք է կատարել Լանկաստերի Ուիլյամ Ֆոքս օդանավակայանից և ուղևորվում էր դեպի Կամարիլո օդանավակայան, որը գտնվում է Լոս Անջելեսից մեկ ժամվա հեռավորության վրա։
Վթարի ենթարկված ինքնաթիռը Van's Aircraft RV-10 էր՝ մեկ շարժիչով, նշել է գործակալությունը։

Նմանատիպ հոդվածներ
Կոտայքի մարզում մարդատար միկրոավտոբուսը բախվել է գազատար խողովակին. կան տուժածներ
Mariam Z.
1 րոպե
148
ՔՊ-ական պատգամավորի մասնակցությամբ վթար է եղել
Mariam Z.
293
Քամուց պոկված տանիքի թիթեղն ընկել է հղի կնոջ վրա. երեխան ծնվել է վնասվածքով
Mariam Z.
413
Որն է «Մոսկվա Սիթիի» պայթյունների պատճառը
Mariam Z.
2,199
Ավելին Պատահարներ բաժնից
Լուրերը մեկ տողով. Խոշոր հրդեհ Երևանում, պատերազմական լարվածություն և 375 մլն դոլարի սկանդալ
1 րոպե
779
5.0
Այրվում է չգործող «Կանազ» մշակույթի տան շենքը
1 րոպե
877
75-ամյա տղամարդը խանդի պատճառով դանակահարել է նախկին կնոջը
1 րոպե
405
Լուրերը մեկ տողով. Սպանություն Երևանում, օլիգարխների «դասեր» ԱԺ-ում և Մերձավոր Արևելքում սրվող իրավիճակ
1 րոպե
259