Պատահարներ

ՔՊ-ական պատգամավորի մասնակցությամբ վթար է եղել

Mariam Z. 276 դիտում

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը NEWS.am-ի հետ զրույցում մանրամասներ է ներկայացրել այսօր իր մասնակցությամբ տեղի ունեցած ավտովթարից:


«Հանդիպակաց կողմից էդ մեքենան խփեց մոտ երեք մեքենայի, 4-րդ մեքենան մենք էինք: Մերը թեթեւ է վնասվել»,-ասելն է նա:


Պատգամավորը հավելել է, որ առաջին մեքենայում կար վիրավոր, տեղափոխեցին հիվանդանոց:


Հավելենք` այսօր առավոտյան Երեւանի լենինգրադյան փողոցում ավտովթար է տեղի ունեցել՝ 4 ավտոմեքենաների մասնակցությամբ: Իրար են բախվել «Օպել», «Կիա», «Մերսեդես» եւ «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենաները:


«Լեքսուս» մակնիշի 111 OO 12 համարանիշներով ավտոմեքենայում գտնվել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը:


Նշենք, որ ամենաքիչը տուժել է Գագիկ Մելքոնյանի ավտոմեքենան, քանի որ նա եղել է ամենավերջինը եւ աննշան է վնասվել: Ավելի ուշ Գագիկ Մելքոնյանը մեկ այլ ավտոմեքենայով հեռացել է դեպքի վայրից:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250