Քամուց պոկված տանիքի թիթեղն ընկել է հղի կնոջ վրա. երեխան ծնվել է վնասվածքով
Մայիսի 11-ին, երեկոյան ժամը 17:10-ին «Էրեբունի» ծննդատուն է տեղափոխվել 23-ամյա 36 շաբաթական հղի` որովայնի թափանցող վնասվածք-պատռվածքով, սուր ցավերով, արյունահոսությամբ: Այս մասին հայտնում են Էրեբունի ԲԿ-ից:
«Նախնական տեղեկություններով` կիրակի երեկոյան, ուժգին քամու ժամանակ, տանիքից պոկվել է թիթեղի մի կտոր և հարվածել այդ պահին բակում գտնվող հղի կնոջը` վնասելով որովայնը: Հարազատները կնոջն անմիջապես ծննդատուն են տեղափոխել: Հղիին հետազոտելուց հետո, բժշկական կենտրոն մտնելուց ընդամենը 7 րոպե անց սկսվել է վիրահատությունը: Կատարվել է կեսարյան հատում, վերականգնվել է պատռված արգանդը: Ծնվել է 2450 գրամ քաշով 48 սմ հասակով աղջիկ` ճակատի ձախ շրջանում 5սմ երկարությամբ խորը վնասվածքով:
Վերքը կարելու նպատակով նորածինն անմիջապես տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Մոր և երեխայի վիճակը բժիշկները գնահատում են բավարար: Մասնագետները համոզված են, որ կնոջ կյաքնը փրկեց հղիությունը` դեռևս չծնված երեխան»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
Կոտայքի մարզում մարդատար միկրոավտոբուսը բախվել է գազատար խողովակին. կան տուժածներ
Մայիսի 4-ին՝ ժամը 09:55-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Առինջ գյուղի Ձագա...
Ողբերգական վթար Ծաղակաձորում. կվադրոցիկլ է կողաշրջվել
Այսօր՝ մայիսի 24-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարար...
Մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել․ կա տուժած
Մայիսի 11-ին, ժամը 22:37-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել,...
Հրդեհ՝ «Ռիո Մոլ»-ում
Մայիսի 9-ին, ժամը 16։03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Ռիո Մոլ» առևտրաժամ...