Կոտայքի մարզում մարդատար միկրոավտոբուսը բախվել է գազատար խողովակին. կան տուժածներ
Մայիսի 4-ին՝ ժամը 09:55-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Առինջ գյուղի Ձագավանքի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ առկա է վառելիքի արտահոսք: Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ թիվ 48 երթուղին սպասարկող GAZelle մակնիշի միկրոավտոբուսը բախվել է գազատար խողովակին. կան տուժածներ: Մեկ տուժած տեղում ստացել է համապատասխան բուժօգնություն. հոսպիտալացման կարիք չի եղել:
Փրկարարները հոսանքազրկել են միկրոավտոբուսը, փակել գազի բալոնի փականը և հինգ տուժածի մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։
Նմանատիպ հոդվածներ
Քամուց պոկված տանիքի թիթեղն ընկել է հղի կնոջ վրա. երեխան ծնվել է վնասվածքով
Մայիսի 11-ին, երեկոյան ժամը 17:10-ին «Էրեբունի» ծննդատուն է տեղափոխվել 23-ամյա 36 շաբաթական հղի` որովայնի թափանցող վնասվ...
Կրակոցներ Վրաստանի նախկին նախագահի տան մոտ. կան վիրավորներ
Ինչպես հայտնում է Վրաստանի նախկին նախագհ Սալոմե Զուրաբիշվիլին իր Ֆեյսբուքյան էջում, արձակվել է ութ կրակոց, փամփուշտ...
Խոշոր վթար Իջևան-Դիլիջան ավտոճանապարհին. կան տուժածներ
Իջևան-Դիլիջան ավտոճանապարհին` Թեղուտ գյուղի սկզբնամասում, «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթ...
Մախաչկալայում փոխհրաձգության հետևանքով վիրավորների թիվն աճել է. նոր մանրամասներ
Մախաչկալայում տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով վիրավորվել է առնվազն յոթ մարդ։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի առողջա...