Կիևը դրան չի հմաձայնվի. ԱԳ նախարար
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան հայտարարել է, որ Կիևը չի համաձայնի Ռուսաստանի հետ «ցանկացած գնով խաղաղության», և Մոսկվան չի կարողանա արգելել հանրապետությանը դառնալ ՆԱՏՕ-ի անդամ։ Նրա խոսքերը մեջբերում է UNIAN-ը։
Նա ասել է, որ Ուկրաինան մերժում է ինքնիշխանության սահմանափակումները, այդ թվում՝ դաշնակիցների ընտրության և որոշակի կազմակերպություններին ու դաշինքներին միանալու հետ կապված սահմանափակումները։ Կիևը կշարունակի ակտիվորեն աշխատել Հյուսիսատլանտյան դաշինքին միանալու ուղղությամբ՝ չնայած դժվարություններին։
«Ռուսաստանը պատրաստ չէ և ձգտում է պատերազմի։ Ուկրաինան չի համաձայնի այսպես կոչված խաղաղությանը ցանկացած գնով։ Խաղաղության պայմանների վերաբերյալ երկրի հիմնարար դիրքորոշումները մնում են պարզ և անփոփոխ», - ասել է նախարարը։
Նրա խոսքով՝ Կիևը չի ճանաչում կորցրած տարածքները որպես Ռուսաստանի մաս, չի համաձայնի Ուկրաինայի զինված ուժերի թվաքանակի կրճատմանը, ռազմաարդյունաբերական համալիրի աշխատանքի սահմանափակումներին, ռազմական օգնությանը կամ Ուկրաինայի տարածքում որոշակի ռազմական զորքերի ներկայության արգելքին։
Նմանատիպ հոդվածներ
Զելենսկին մերժել է Պուտինի առաջարկը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մայիսի 9-ին մերժել է Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի եռօրյա զինադադարի առաջար...
Դա թեստ էր Ուկրաինայի համար. Պեսկով
Ռուսաստանի կողմից առաջարկված հրադադարի նպատակն էր ստուգել Կիևի պատրաստակամությունը՝ ձգտելու խաղաղ կարգավորման: Այս մասին...
ՊՆ խոսնակը` Տավուշում հնչած ադրբեջանական կրակոցների մասին
Սահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են անկանոն, ոչ թիրախային կրակոցներ։ Այս մասին Auroranews-ին հայտնեց ՊՆ խեսնակ Ա...
ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մայիսի 13-ին՝ ժամը 20:45-21։30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներ...