Ռուսաստանը «Իսկանդերներով» հարվածել է Օդեսային. կան զոհեր և վիրավորներ
Երեկ գիշերը Ռուսաստանից Ուկրաինայի տարածքի վրա 5 «Իսկանդեր-Մ» բալիստիկ հրթիռ է արձակվել և տարբեր տեսակի 170 անօդաչու թռչող սարքեր: Այս մասին հայտնել է Ուկրաինայի ռազմաօդային ուժերի հրամանատարությունը։
Ուկրաինայի զինված ուժերը հայտնել են, որ առավոտյան ուկրաինական զինվորականները խոցել են 74 «Շահեդ» տիպի գրոհային անօդաչու թռչող սարք։ Հարձակման հետևանքով տուժել են Օդեսայի, Խարկովի, Սումիի, Դոնեցկի և Կիևի մարզերը։
Օդեսայում վնասվել են բազմահարկ բնակելի և մասնավոր տներ, սուպերմարկետ, դպրոց և մեքենաներ: Այս մասին հայտնել է Օդեսայի մարզի ղեկավար Օլեգ Կիպերը։ Քաղաքում մի քանի հրդեհներ են եղել։ Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնել է, որ երկու մարդ զոհվել է, ևս 15-ը՝ վիրավորվել։



Նմանատիպ հոդվածներ
Զելենսկին մերժել է Պուտինի առաջարկը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մայիսի 9-ին մերժել է Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի եռօրյա զինադադարի առաջար...
Դա թեստ էր Ուկրաինայի համար. Պեսկով
Ռուսաստանի կողմից առաջարկված հրադադարի նպատակն էր ստուգել Կիևի պատրաստակամությունը՝ ձգտելու խաղաղ կարգավորման: Այս մասին...
ՊՆ խոսնակը` Տավուշում հնչած ադրբեջանական կրակոցների մասին
Սահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են անկանոն, ոչ թիրախային կրակոցներ։ Այս մասին Auroranews-ին հայտնեց ՊՆ խեսնակ Ա...
ՌԴ-ում ԱԹՍ-ների զանգվածային հարձակում է տեղի ունեցել
ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ուրբաթ գիշեր հերթապահություն իրականացնող հակաօդային պաշտպանության համակար...