Տիեզերք է արձակվել ինտերնետ արբանյակներ
Amazon-ը տիեզերք է արձակել իր առաջին 27 ինտերնետ արբանյակները Kuiper նախագծի շրջանակում: Այս մասին գրել է BBC-ն։
Ինչպես նշվում է Amazon-ը նպատակ է ունեցել մրցել Իլոն Մասկի SpaceX ընկերության Starlink համակարգի հետ:
Atlas V հրթիռակիրը, որը մշակվել է United Launch Alliance ընկերության կողմից, արձակվել է Ֆլորիդայի Քեյփ Քանավերալից՝ երկուշաբթի օրը։
Արբանյակները դուրս են բերվել ցածր երկրագնդային ուղեծիր՝ համապատասխանաբար 590, 610 և 630 կմ բարձրությունների վրա։
Amazon-ը նախատեսում է առաջիկա տարիներին ուղեծիր դուրս բերել ընդհանուր 3236 արբանյակ, որոնք կապահովեն բարձր արագությամբ լայնաշերտ ինտերնետ՝ մինչև 400 Մբթ/վ արագությամբ, հետագայում՝ մինչև 1 Գբթ/վ և ավելի։ Համակարգը կաշխատի 12 գետնային կայանի միջոցով՝ կապ հաստատելով օգտատերերի հետ։
Kuiper նախագիծը նպատակ ունի լուծել «թվային անդունդի» խնդիրը՝ ապահովելով հասանելի և որակյալ ինտերնետ այն շրջաններում, որոնք մնում են կապի ավանդական միջոցներից դուրս կամ ունեն սահմանափակ հասանելիություն։
Նախագծի շրջանակում դեռ 2023 թվականի հոկտեմբերին ուղեծիր էին դուրս բերվել փորձնական KuiperSat-1 և KuiperSat-2 արբանյակները։ Այս արձակմամբ Amazon-ը մտնում է ուղիղ մրցակցություն ոչ միայն SpaceX-ի Starlink-ի, այլև այլ արբանյակային ինտերնետային նախագծերի հետ։
Նմանատիպ հոդվածներ
Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել․ փոխարժեքն՝ այսօր
Rate.am-ում ապրիլի 29-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներն են. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեք է սահմանվել 386,17 դրա...
Անձրև և ամպրոպ. եղանակը` Հայաստանում
Այսօր և առաջիկա 4 օրերին օրերին Հայաստանի առանձին շրջաններում կարճատև անձրև և ամպրոպ է սպասվում։ Տեղեկությունը հայտնում...
Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր
Rate.am-ում ապրիլի 27-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներն են. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեք է սահմանվել 386,29 դրա...
Եղանակը Հայաստանում` առաջիկա օրերին
Հայաստանի Հանրապետության տարածքում ապրիլի 29-30-ին, մայիսի 1-3-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։...