Եղանակը Հայաստանում` առաջիկա օրերին
Հայաստանի Հանրապետության տարածքում ապրիլի 29-30-ին, մայիսի 1-3-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Նշվում է, որ ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն ապրիլի 28-29-ին աստիճանաբար կնվազի 3-5, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ կնվազի 8-10 աստիճանով, ապրիլի 30-ին, մայիսի 1-2-ին աստիճանաբար կբարձրանա 6-9 աստիճանով։
Երևան քաղաքում ևս ապրիլի 29-30-ին, մայիսի 2-3-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ: Մայիսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մայրաքաղաքում ապրիլի 29-ի ցերեկը կլինի 16-18 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +12...+14 աստիճան։
Նմանատիպ հոդվածներ
Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել․ փոխարժեքն՝ այսօր
Rate.am-ում ապրիլի 29-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներն են. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեք է սահմանվել 386,17 դրա...
Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր
Rate.am-ում ապրիլի 27-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներն են. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեք է սահմանվել 386,29 դրա...
Անձրև և ամպրոպ. եղանակը` Հայաստանում
Այսօր և առաջիկա 4 օրերին օրերին Հայաստանի առանձին շրջաններում կարճատև անձրև և ամպրոպ է սպասվում։ Տեղեկությունը հայտնում...
Տիեզերք է արձակվել ինտերնետ արբանյակներ
Amazon-ը տիեզերք է արձակել իր առաջին 27 ինտերնետ արբանյակները Kuiper նախագծի շրջանակում: Այս մասին գրել է BBC-ն։ Ինչպես...