Ավտովթար՝ Սյունիքի մարզում. կա զոհ և վիրավորներ
Ապրիլի 29-ին, ժամը 16:06-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորիս-Հարթաշեն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Գորիս-Հարթաշեն ավտոճանապարհի 7-րդ կմ-ին բախվել են Lexus, VAZ և Renault մակնիշների ավտոմեքենաները․ VAZ մակնիշի ավտոմեքենայի վարորդը մահացել է։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Lexus մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորը տեղափոխվել են բժշկական կենտրոն:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, հատուկ տեխնիկայի օգնությամբ VAZ մակնիշի ավտոմեքենայի վարորդի դին դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային։
Նմանատիպ հոդվածներ
Երկրաշարժ` Հայաստան-Վրաստան սահմանային գոտում
Ապրիլի 29-ին` տեղական ժամանակով ժամը 03:40-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 23։40-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքայի...
ԱՄՆ-ում ձերբակալել են Ուկրաինայի քաղաքացիների. մանրամասներ
ԱՄՆ-ում ձերբակալել են Ուկրաինայի երկու քաղաքացու՝ ընտրություններում ապօրինի քվեարկելու համար: Այս մասին հայտարարել...
Խոշոր հրդեհ` Թբիլիսիի կենտրոնում
Խոշոր հրդեհ է բռնկվել Թբիլիսիի կենտրոնում՝ «Վոկզալնայա Պլոշչադ» մետրոյի կայարանի մոտակայքում գտնվող հագուստի շուկայում։...
Մարմարիկ գետի հոսքը կանգնեցնում են
Մարմարիկ գետի հոսքը կանգնեցնում են, այնուհետ հատուկ նավակներ կիջեցվեն՝ ջրի հատակն ամբողջ երկայնքով նկարելու համար:Նշենք՝...