Պակիստանն ու Հնդկաստանը փոխադարձ կրակոցներ են արձակել
Հնդկաստանն ու Պակիստանը փոխադարձ կրակոցներ են արձակել Ջամուի և Քաշմիրի սահմանային հսկիչ գծի որոշ հատվածներում: Այս մասին հայտնում է PTI գործակալությունը:
«Որոշ տեղերում Պակիստանի նախաձեռնությամբ հրաձգային զենքերից կրակոցներ են եղել», - ասել է աղբյուրը և հավելել. «Դրանց տրվել է դրական պատասխան»:
Զոհերի մասին տեղեկություններ չկան:
Գործակալությունը նշել է, որ Պակիստանի բանակի կողմից գնդակոծությունը տեղի է ունեցել երկու կողմերի միջև լարվածության աճի ֆոնին:
Հիշեցնենք՝ երեկ հաղորդվել էր, որ Հնդկաստանը 1960 թվականին Ինդուս գետի ջրերի մասին Պակիստանի հետ պատմական պայմանագրի ստորագրումից ի վեր առաջին անգամ դադարեցրել Է Պակիստանի ուղղությամբ Ինդուս գետից ջրի մատակարարումը: Պակիստանի իշխանությունները հայտարարել են, որ Ինդուսի ջրերի արգելափակումը դիտարկում են որպես «պատերազմի ակտ» և մտադիր են պատասխանել բոլոր հնարավոր միջոցներով:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը կրակ է բացել Խոզնավարի ուղղությամբ. ՊՆ
Ապրիլի 23-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայր...
Գազայում պաղեստինցիններ են սպանվել
Առնվազն 45 պաղեստինցի է սպանվել Գազայի հատվածում իսրայելական ռազմական գործողությունների հետևանքով։ Այս մասին հայտնում է...
Չինաստանը Հարավչինական ծովում վիճելի խութ է գրավել և բարձրացրել իր դրոշը. FT
Չինաստանը Հարավչինական ծովում Ֆիլիպինների ռազմաբազայի մոտակայքում վիճելի խութ է գրավել: Այս մասին գրում Է Financial Time...
Պակիստանը Հնդկաստանին սպառնացել է միջուկային հարվածով. Times of India
Պակիստանը Հնդկաստանին սպառնացել է միջուկային հարվածով: Պակիստանի երկաթուղիների նախարար Հանիֆ Աբբասին հայտարարել է, որ իր...