Ադրբեջանը կրակ է բացել Խոզնավարի ուղղությամբ. ՊՆ
Ապրիլի 23-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տուն։ Այս մասին հայտնում են ՀՀ Պն-ից:
Տուժածներ չկան:
Ադրբեջանական կողմին կոչ ենք անում հետաքննել Խոզնավարի բնակելի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։



Նմանատիպ հոդվածներ
Գազայում պաղեստինցիններ են սպանվել
Առնվազն 45 պաղեստինցի է սպանվել Գազայի հատվածում իսրայելական ռազմական գործողությունների հետևանքով։ Այս մասին հայտնում է...
Պակիստանն ու Հնդկաստանը փոխադարձ կրակոցներ են արձակել
Հնդկաստանն ու Պակիստանը փոխադարձ կրակոցներ են արձակել Ջամուի և Քաշմիրի սահմանային հսկիչ գծի որոշ հատվածներում: Այս մասին...
«Հեզբոլլահ» շարժման հրամանատարը ոչնչացվել է
Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) Լիբանանի հարավում ոչնչացրել է շիա «Հեզբոլլահ» շարժման «Մաջդալ Զուն» ռազմական համալ...
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 9-ին՝ ժամը 23:50-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սա...