Պակիստանը Հնդկաստանին սպառնացել է միջուկային հարվածով. Times of India
Պակիստանը Հնդկաստանին սպառնացել է միջուկային հարվածով: Պակիստանի երկաթուղիների նախարար Հանիֆ Աբբասին հայտարարել է, որ իրենց բոլոր հրթիռներն ուղղված են Հնդկաստանին: Այս մասին հայտնում է Times of India-ն, փոխանցում է URA.ru-ն:
«Եթե նրանք դադարեցնեն մեր ջրամատակարարումը, ապա նրանք պետք է պատրաստ լինեն պատերազմի։ Մեր միջուկային հրթիռները զարդարանքի համար չեն պատրաստվել: Բոլոր 130 միավորները ուղղված են Հնդկաստանին և նրանք գաղափար չունեն, թե Պակիստանի որ հատվածներում ենք դրանք տեղակայել», - հայտարարել է նա։
Այսպես է նախարարը մեկնաբանել վերջերս տեղի ունեցած ահաբեկչությունից հետո Ինդուսի ջրերի մասին պայմանագրի գործողությունը կասեցնելու Նյու Դելիի որոշումը: Նշենք, որ այս համաձայնագիրը կարգավորում է ջրային ռեսուրսների բաշխումը և Հնդկաստանին պարտավորեցնում է Արևմտյան գետերի ջուրը բաց թողնել Պակիստան:
Հավելենք, որ երկրների սահմանին մի քանի գիշեր շարունակ փոխհրաձգություններ են տեղի ունենում։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը կրակ է բացել Խոզնավարի ուղղությամբ. ՊՆ
Ապրիլի 23-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայր...
Չինաստանը Հարավչինական ծովում վիճելի խութ է գրավել և բարձրացրել իր դրոշը. FT
Չինաստանը Հարավչինական ծովում Ֆիլիպինների ռազմաբազայի մոտակայքում վիճելի խութ է գրավել: Այս մասին գրում Է Financial Time...
Հյուսիսային Կորեան հաստատել է իր զորքերի մասնակցությունը պատերազմին
Հյուսիսային Կորեան պաշտոնապես հաստատել է իր զինծառայողների մասնակցությունը Ուկրաինայի դեմ պատերազմում։ Երկրի Կենտրո...
ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել
ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել։ «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մայիսի 10-ին՝ ժամը...