Ով է պայթեցրել ռուս գեներալի մեքենան. մանրամասներ

Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Յարոսլավ Մոսկալիկի սպանությունն իրականացրած անձն ապրել է նրա հետ նույն շենքում: Այս մասին հայտնում է «Բազան»։


Կասկածյալ Իգնատ Կուզինն ապրիլի 16-ին շենքի դիմաց կայանել է «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենա, որը լի է եղել պայթուցիկներով, և ապրիլի 19-ին թռել է Թուրքիա։ Պայթյունը տեղի է ունեցել այսօր՝ ժամը 10:40-ին (Երևանի ժամանակով 11:40), երբ Մոսկալիկը դուրս է եկել տնից։ Գեներալը տեղում մահացել է։


Ուկրաինայի Սումի քաղաքի բնիկ Կուզինը մեքենան գնել է 2025 թվականի փետրվարին, իրեն նորմալ է պահել և որևէ կասկած չի առաջացրել։


Հիշեցնեք` Մոսկվայի մարզի Բալաշիխա քաղաքի բնակելի թաղամասում կայանված ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով մեկ մարդ է մահացել: