Կրակոցներ Վրաստանի նախկին նախագահի տան մոտ. կան վիրավորներ
Ինչպես հայտնում է Վրաստանի նախկին նախագհ Սալոմե Զուրաբիշվիլին իր Ֆեյսբուքյան էջում, արձակվել է ութ կրակոց, փամփուշտներից մեկը ընկել է իր տան բակում՝ Հին Թբիլիսիում, Գուդիաշվիլիի հրապարակի մոտ։ Միջադեպի հետևանքով վիրավորվել է երկու մարդ։
Նրա խոսքով՝ առավոտյան ժամը 04:20-ի սահմաններում տեղի է ունեցել զանգվածային ծեծկռտուք, որին մասնակցել են մի քանի տասնյակ մարդիկ, որն ուղեկցվել է գոռոցներով և ավարտվել կրակոցներով։
Նա հրապարակել է լուսանկարներ, որոնցում երևում են փամփուշտների ընկնելու վայրերը՝ հիշեցնելով նաև, որ ինքը զրկվել է պետական պաշտպանությունից։
Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը հաստատել է, որ անհայտ անձանց միջև կոնֆլիկտ է տեղի ունեցել, որի ընթացքում երկուսը վիրավորվել են հրազենից։ Գերատեսչության տվյալներով՝ կասկածյալի ինքնությունը պարզվել է, և նրան ձերբակալելու գործողություններ են ձեռնարկվում։


Նմանատիպ հոդվածներ
Կոտայքի մարզում մարդատար միկրոավտոբուսը բախվել է գազատար խողովակին. կան տուժածներ
Մայիսի 4-ին՝ ժամը 09:55-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Առինջ գյուղի Ձագա...
Քամուց պոկված տանիքի թիթեղն ընկել է հղի կնոջ վրա. երեխան ծնվել է վնասվածքով
Մայիսի 11-ին, երեկոյան ժամը 17:10-ին «Էրեբունի» ծննդատուն է տեղափոխվել 23-ամյա 36 շաբաթական հղի` որովայնի թափանցող վնասվ...
Խոշոր վթար Իջևան-Դիլիջան ավտոճանապարհին. կան տուժածներ
Իջևան-Դիլիջան ավտոճանապարհին` Թեղուտ գյուղի սկզբնամասում, «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթ...
Մախաչկալայում փոխհրաձգության հետևանքով վիրավորների թիվն աճել է. նոր մանրամասներ
Մախաչկալայում տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով վիրավորվել է առնվազն յոթ մարդ։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի առողջա...