Այլ ցուցումներ դեռ չեն եղել․ Պեսկով
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ուկրաինայի էներգետիկ օբյեկտների ուղղությամբ հարվածների մորատորիումի վերաբերյալ նոր ցուցումներ չի տվել։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Գերագույն գլխավոր հրամանատարի այլ ցուցումներ դեռ չեն եղել»,-ասել է Պեսկովը:
Հիշեցնենք` մարտին կայացավ Ռուսաստանի և ԱՄՆ–ի առաջնորդներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցը։ Մարտի 18-ին Պուտինը ռուսական բանակին հրամայեց չհարվածել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին, ինչը ենթադրում էր, որ Կիևը նույնպես պետք է այդ քայլին գնա 30 ընթացքում։ Սակայն արդեն մարտի 20-ին ՌԴ քննչական կոմիտեն հայտնեց, որ ուկրաինական զինյալները նպատակաուղղված պայթեցրել են Կուրսկի մարզի «Սուջա» գազաբաշխիչ կայանը։
Մարտի 24-ին Էր Ռիադում տեղի ունեցան ԱՄՆ-ի և ՌԴ–ի պատվիրակությունների հերթական բանակցությունները։ Վաշինգտոնի ներկայացուցիչները հանդիպեցին նաև ուկրաինական կողմի հետ։ Մարտի 25-ին Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնեց, որ համաձայնեցվել է ռուսական և ուկրաինական այն էներգետիկ օբյեկտների ցանկը, որոնց վրա հարձակվել չի կարելի։ Դրանց թվում են նավթավերամշակման գործարանները, նավթագազատարները (պահեստները), ատոմակայանները, ՀԷԿ–երի ամբարտակները և այլն։
Նմանատիպ հոդվածներ
Սարիկ Մինասյանը հաղորդագրություն է տարածել
Ինչպես և խոստացել էի՝ ես տեր եմ ձեր քվեին: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Գյումրիի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածու Սարիկ...
ԱՄՆ-ն չեղարկել է օտարերկրյա օգնության նախագծերի ֆինանսավորումը Հայաստանում
ԱՄՆ պետդեպարտամենտը չեղյալ է հայտարարել տարբեր երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, 215 մլն դոլար ընդհանուր գումարի արտաս...
Այս առումով ես շատ կոնկրետ խնդիր ունեմ․ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Դիլիջանում մասնակցել են «Հայաստանի տնտեսական մրցունակության բա...
Թրամփը Պուտինին վերջնաժամկետ է տվել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինին «վերջնաժամկետ» է տվել Ուկրաինայում հրադ...