Ադրբեջանը փորձում է ձևավորել Հայաստան՝ որը պատրաստվում է նորից հարձակվել. Սիմոնյան
Տասնամյակներ շարունակ թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի քաղաքական կառուցվածքը հիմնված է եղել «մեկը մյուսին ատելու» գաղափարի վրա։ Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
Նրա խոսքով՝ ՀՀ իշխանությունը կարողանում է որոշակիորեն կոտրել հայ ժողովրդի մեջ այդ բարդույթները, բացատրել, որ պետք է ապրենք այս տարածաշրջանում մեր հարևանների հետ, և դրան այլընտրանք չկա։
Մինչդեռ Ադրբեջանում դեռ այդ տրամաբանությունը չկա, որ հնարավոր է ապրել մի երկրում՝ առանց արտաքին թշնամի ձևավորելու։
«Կարծում եմ՝ իրենց համար դա է դժվարությունը՝ ոնց ապրել, ոնց պահել էդ իշխանությունը և չունենալ արտաքին թշնամի, որի վրա միշտ կարելի է բոլոր պրոբլեմների հետ կապված հղում կատարել կամ որով միշտ կարելի է սպառնալ։ Բոլորդ մեզ մեղադրում եք Հայաստանի թուլացման, պարտության մեջ, միևնույն ժամանակ Ադրբեջանն իր ներքին ու արտաքին շուկայի համար փորձում է ձևավորել մի Հայաստան, որը պատրաստվում է նորից հարձակվել իրենց վրա»,- ասաց Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։
ՀՀ ԱԺ նախագահը վստահ է՝ խաղաղության պայմանագիրը հնարավոր էր մեկ տարի առաջ էլ ստորագրել, եթե Ադրբեջանում լիներ այդ քաղաքական կամքը, և ոչ միայն։ Պնդում է՝ քաղաքականությունն առևտուր է։
«Դա միջպետական առևտուր է՝ Ադրբեջանը կարող է առևտուր անել Ռուսաստանի, Իսրայելի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի հետ, նույնը պետք է և ինչ-որ ձևով անում են Հայաստանը, Վրաստանը, բոլոր երկրներն անում են։ Այդ առևտրի տրամաբանության մեջ ինքը դա համարել է ոչ ճիշտ։ Հիմա մենք իրավիճակ ենք ստեղծել, որ աշխարհն ասում է՝ եղբա՛յր, համաձայնեցված է 17 կետ, ինչի՞ չեք ստորագրում»,- նշեց Սիմոնյանը։
Նա պնդում է՝ աշխարհի տարբեր երկրների կոմից պայմանագրի տեքստի համաձայնեցմանն ուղղված ողջույնները քաղաքական մեսիջներ են՝ ուղղված Ադրբեջանին. «Եղբա՛յր, կնքի՛ր պայմանագիրը, եղբա՛յր, պետք չէ այսպես շարունակել»։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանի արձագանքը՝ Ֆրանսիայի կողմից ՀՀ-ին զենք մատակարարելու հետ կապված
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Ֆրանսիայի ԱԳ նախարարի հայտարարությունների վերաբերյալ: Հայտարարության մեջ...
ՀՀ-ն Ադրբեջանին կոչ է անում. Փաշինյան
Ի հեճուկս բոլոր դժվարությունների, կառավարությունը չի շեղվելու խաղաղության օրակարգից։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ...
«Էշ-էշ» խոսելու պահն է. Ռուբինյանը՝ Սերժ Սարգսյանին
Մեր ընդդիմությունը և, առաջին հերթին, նախկին, այսպես կոչված, նախագահների կողմից ղեկավարվող ընդդիմությունն, ամեն ինչ արել...
Պատրաստ եմ ժողովրդի անունից ստորագրություն դնել. Փաշինյան
Ռազմավարական առումով՝ անվտանգության ապահովման միակ հուսալի երաշխիքը խաղաղությունն է: Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ...