ՀՀ-ն Ադրբեջանին կոչ է անում. Փաշինյան
Ի հեճուկս բոլոր դժվարությունների, կառավարությունը չի շեղվելու խաղաղության օրակարգից։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ակնհայտ է, որ թե Հայաստանում, թե Հայաստանից դուրս գտնվող որոշ ուժեր պատերազմի ամենօրյա քարոզչություն են անում և դա կյանքի կոչելուն ուղղված կոնկրետ գործողությունների դիմում»,- ասել է նա՝ օրինակ բերելով Ադրբեջանի պատերազմական խոսույթը, Հայաստանին հրադադարի ռեժիմի խախտումների կեղծ մեղադրանքներ ներկայացնելն ու Ադրբեջանի ԶՈւ կողմից հրադադարի ռեժիմի հաճախակի խախտումները։
Նա նշել է, որ Ադրբեջանի ԶՈւ կողմից կրակոցները հիմնականում չթիրախավորված բնույթ ունեն, թեև, Սյունիքի Խնածախ գյուղը 1 ամսում երկու անգամ թիրախավորվել է:
«Այդ կրակոցները կա՛մ Ադրբեջանի ԶՈւ անկարգապահության հետևանք են, կա՛մ նշված բնակավայրերի բնակչության նկատմամբ հոգեբանական ճնշում գործադրելու նպատակ ունեն։ ՀՀ-ն Ադրբեջանին կոչ է անում հետաքննել նշված դեպքերը և ձեռնարկել դրանք դադարեցնելուն ուղղված միջոցառումներ»։
Նա վերահաստատել է՝ Հայաստանի բանակին տվել է հրադադարի ռեժիմը չխախտելու հստակ հրահանգ։
Անդրադառնալով ՀՀ-Ադրբեջան նոր սրացման մասին կանխատեսումներին՝ Փաշինյանն ասել է. «Պատերազմի որևէ հիմնավորում չկա։ ՀՀ-ն ու Ադրբեջանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը. ինքնիշխանությունը, միջազգայնորեն ճանաչված սահմանների անքակտելիությունը, ուժի և ուժի սպառնալիքի կիրառման անթույլատրելիությունը»։
Նա նաև վստահեցրել է՝ պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն:
«Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդները արժանի են խաղաղության և խաղաղ համակեցության»։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը փորձում է ձևավորել Հայաստան՝ որը պատրաստվում է նորից հարձակվել. Սիմոնյան
Տասնամյակներ շարունակ թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի քաղաքական կառուցվածքը հիմնված է եղել «մեկը մյուսին ատելու» գաղափարի վ...
Ադրբեջանի արձագանքը՝ Ֆրանսիայի կողմից ՀՀ-ին զենք մատակարարելու հետ կապված
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Ֆրանսիայի ԱԳ նախարարի հայտարարությունների վերաբերյալ: Հայտարարության մեջ...
«Էշ-էշ» խոսելու պահն է. Ռուբինյանը՝ Սերժ Սարգսյանին
Մեր ընդդիմությունը և, առաջին հերթին, նախկին, այսպես կոչված, նախագահների կողմից ղեկավարվող ընդդիմությունն, ամեն ինչ արել...
Պատրաստ եմ ժողովրդի անունից ստորագրություն դնել. Փաշինյան
Ռազմավարական առումով՝ անվտանգության ապահովման միակ հուսալի երաշխիքը խաղաղությունն է: Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ...