
«Էշ-էշ» խոսելու պահն է. Ռուբինյանը՝ Սերժ Սարգսյանին

Մեր ընդդիմությունը և, առաջին հերթին, նախկին, այսպես կոչված, նախագահների կողմից ղեկավարվող ընդդիմությունն, ամեն ինչ արել է և շարունակում է անել ընդդեմ Հայաստանի ինքնիշխանության, անվտանգության, ժողովրդավարության: Այս մասին հայտարարել է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը:
Նա անդրադարձել էր երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի երեկվա ելույթին, որը 2018թ. իրադարձությունների մասին խոսելիս ասել էր, թե «ժողովուրդը նախրի մեջից էշի ճակատն է համբուրել»:
«Գայթակղությունը մեծ է՝ էշի հետ կապված այլ պատկերավոր համեմատություններ անելու, մասնավորապես, երբ մարդիկ անիմաստ խոսում են, գիտեք՝ ժողովուրդը ոնց է անվանում։ Բայց ես չեմ իջնի այդ դաշտ։ Իսկ, ընդհանրապես, ես Սերժ Սարգսյանին պատասխանեմ 2018թ․ ապրիլի 23-ի իր խոսքերով՝ Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր, ես սխալվեցի։ Հետևաբար, ժողովրդի ասած, «էշ-էշ» խոսելու պահն է»,- ասել է նա։