Պատրաստ եմ ժողովրդի անունից ստորագրություն դնել. Փաշինյան
Ռազմավարական առումով՝ անվտանգության ապահովման միակ հուսալի երաշխիքը խաղաղությունն է: Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք մտել ենք համաձայնագրի ստորագրման շուրջ քննարկումների փուլ, և հայտարարել եմ՝ պատրաստ եմ Հայաստանի ժողովրդի անունից իմ ստորագրությունը դնել համաձայնագրի տակ»,- ասել է նա։
Վարչապետը նաև նշել է, որ ԵԱՀԿ ՄԽ լուծարման հարցը «հասկանալի օրակարգ է» Հայաստանի համար․
«Եթե մենք փակում ենք ԼՂ հակամարտության էջը, իսկ մենք դա անում ենք, ի՞նչ իմաստ ունի հակամարտությամբ զբաղվող կառույցի գործունեությունը։ Բայց ԵԱՀԿ ՄԽ-ն, դե ֆակտո, ունի ավելի լայն համատեքստ, և ուզում ենք համոզված լինել, որ Ադրբեջանը ՄԽ լուծարումը չի դիտարկում որպես ՀՀ-Ադրբեջան հակամարտությունը Ադրբեջանի տարածքում փակելուն և ՀՀ ինքնիշխան տարածք տեղափոխելուն ուղղված քայլ»,- ասել է նա:
Փաշինյանը նաև հիշեցրել է, որ Ադրբեջանին առաջարկել են ԵԱՀԿ ՄԽ լուծարման դիմումը ստորագրել խաղաղության համաձայնագրին զուգահեռ։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը փորձում է ձևավորել Հայաստան՝ որը պատրաստվում է նորից հարձակվել. Սիմոնյան
Տասնամյակներ շարունակ թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի քաղաքական կառուցվածքը հիմնված է եղել «մեկը մյուսին ատելու» գաղափարի վ...
Ադրբեջանի արձագանքը՝ Ֆրանսիայի կողմից ՀՀ-ին զենք մատակարարելու հետ կապված
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Ֆրանսիայի ԱԳ նախարարի հայտարարությունների վերաբերյալ: Հայտարարության մեջ...
ՀՀ-ն Ադրբեջանին կոչ է անում. Փաշինյան
Ի հեճուկս բոլոր դժվարությունների, կառավարությունը չի շեղվելու խաղաղության օրակարգից։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ...
«Էշ-էշ» խոսելու պահն է. Ռուբինյանը՝ Սերժ Սարգսյանին
Մեր ընդդիմությունը և, առաջին հերթին, նախկին, այսպես կոչված, նախագահների կողմից ղեկավարվող ընդդիմությունն, ամեն ինչ արել...