Հայ-ադրբեջանական սահմանի կրակոցները անհասցե են. փոխնախարար
Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանի մոտ հնչող կրակոցներին։
«Այս պահին հարաբերական կայուն է իրադրությունը: Ձեր վկայակոչած կրակոցները ոչ նշանառու, անհասցե կրակոցներ են, կարող եմ ասել՝ սակավաթիվ»,- ասել է Սարգսյանը։
Նրա խոսքով՝ ՊՆ-ն խնդրի դեպքում հնարավորինս արագ ու օբյեկտիվ տրամադրում է տեղեկություններ.
«Եթե նման խնդիր ծագի, ՊՆ-ն կհայտնի»,- հավելել է ՊՆ փոխնախարարը։
Դիտարկմանը՝ բնակիչներն ասում են՝ ավելի ինտենսիվացել ու ավելի շատացել են կրակոցները և աշխարհագրությունն է ընդլայնվել, Սարգսյանն ասել է.
«Զինված ուժերն իրենց լիազորությունների և պարտականությունների շրջանակներում, բնականաբար, կատարում են իրենց աշխատանքը և առաջնահերթ խնդիրն անվտանգության ապահովումն է այս պահին, ես նորից ցանկանում եմ կրկնել, որ առաջնագծում հարաբերականորեն կայուն իրավիճակ է և որևէ խնդիր ծագելու պարագայում մենք անմիջապես տեղեկատվություն կտրամադրենք»:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը գնդակոծել է Խնածախի մշակույթի տունը. ՊՆ
Ապրիլի 13-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի...
Ռուբինյանը՝ Ադրբեջանից հնչող կրակոցների մասին
Ադրբեջանից հնչող կրակոցները ոչ մի լեգիտիմացման շանս չունեն։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է ԱԺ...
ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 18-ին՝ ժամը 22:35-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել ս...
ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 6-ի երեկոյից մինչև ապրիլի 7-ի ժամը 04։30-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԶՈՒ...