ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 18-ին՝ ժամը 22:35-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտնել ՝ ՀՀ ՊՆ-ն:
«Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը վերահաստատում է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի դիրքորոշմանը համապատասխան՝ պատրաստ է հետաքննել Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը հիմնավորող փաստերը՝ դրանք ՀՀ-ին փոխանցելու պարագայում»,- նշված է հայտարարության մեջ։
Նմանատիպ հոդվածներ
Ռուբինյանը՝ Ադրբեջանից հնչող կրակոցների մասին
Ադրբեջանից հնչող կրակոցները ոչ մի լեգիտիմացման շանս չունեն։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է ԱԺ...
Ադրբեջանը գնդակոծել է Խնածախի մշակույթի տունը. ՊՆ
Ապրիլի 13-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի...
Հայ-ադրբեջանական սահմանի կրակոցները անհասցե են. փոխնախարար
Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանի մոտ հնչող կրակոցներին։ «Այս պահին հարաբե...
Հնդկաստանի հետ պատերազմն հնարավոր է սկսվի առաջիկա օրերին. Պակիստանի ՊՆ
Պակիստանն ու Հնդկաստանը կարող են պատերազմ սկսել առաջիկա 2-4 օրվա ընթացքում: Նման կարծիք է հայտնել Պակիստանի պաշտպանությա...