Տիրանում են բանկային տվյալներին և վարկեր ձևակերպում. ՆԳՆ զգուշացնում է
ՆԳՆ-ն հորդորում է որևէ մեկին չտրամադրել անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր։
«Վերջերս լայն տարածում են ստացել տարբեր բանկերի անունից սոցցանցերում տեղադրվող տարաբնույթ կեղծ հայտարարությունները, որոնք հանդիսանում են հաճախորդների բանկային տվյալներին տիրանալու, ապա նրանց անվամբ վարկեր ձևակերպելու և գումարները հափշտակելու միջոց։
Կանխարգելիչ թեմատիկ տեսանյութում անդրադարձել է կատարված Հայաստանում գործող բանկերից մեկի անունից տարածվող կեղծ հայտարարություններին և հափշտակության մեխանիզմներին։ Առաջիկայում անդրադարձ կկատարվի այլ բանկերի հետ կապված հափշտակության նմանօրինակ հանցավոր մեխանիզմներին՝ դրանց տարածումը կանխելու նպատակով։
Հարգելի՛ քաղաքացիներ, որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով, մի՛ վստահեք կասկածելի զանգերին և սոցիալական էջերին։ Բանկերի անունից կասկածելի զանգի, նամակի կամ գովազդի դեպքում կապ հաստատեք տվյալ բանկի զանգերի կենտրոնի հետ։ Եթե, այնուամենայնիվ, հայտնվել եք զեղծարարի թակարդում, դիմեք Ոստիկանություն»,-հայտնում են ՆԳՆ-ից։
Նմանատիպ հոդվածներ
Ահազանգեր` դպրոցներում երեխաների նկատմամբ բռնության դեպքերի մասին. ՄԻՊ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում պարբերաբար տեղեկություններ են ստացվում հանրակրթական ուսումնական հաստատությ...
Նոր աջակցություն արցախցիների համար. ովքեր կարող են օգտվել
Եթե ընտանիքն իր ունեցած բոլոր եկամուտներով հանդերձ յուրաքանչյուր անձի հաշվարկով չունի 55 հազար դրամի եկամուտ, ապա այդ ըն...
Մանրամասներ` երեխայի «կոնֆետից» թունավորման դեպքի մասին
3-ամյա երեխային անհայտ ծագմամբ, քիմիական բաղադրությամբ հաբ՝ որպես կոնֆետ տալու դեպքով, որի հետևանքով երեխան թունավորվել...
Քաղաքացիները փակել են Միկոյան փողոցը․ մանրամասներ
Անաստաս Միկոյան 64-ի բնակիչները փակել են Անաստաս Միկոյան փողոցը/ Եղվարդի խճուղին: Բնակիչները հայտարարություն են տարածել,...