Փոփոխվել է դպրոցի տնօրենի նշանակման ընթացակարգը
ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պարզաբանում է ներկայացրել հանրակրթական դպրոցների տնօրենների պաշտոնում նշանակման ընթացակարգի փոփոխությունների վերաբերյալ։ Ինչպես նշվում է նախարարության տարածած հաղորդագրությունում, ՀՀ կառավարության 2025 թվականի ապրիլի 3-ի թիվ 363-Ն որոշմամբ հաստատվել են նոր պահանջներ՝ վերաբերող տնօրենի ընտրության գործընթացին։
Որոշումն ուժի մեջ է մտել 2025 թվականի ապրիլի 4-ին՝ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքով սահմանված կարգով՝ պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Որոշման 37.1 կետի համաձայն՝ հանձնաժողովի անդամների 4 դրական եզրակացության դեպքում հավակնորդը կարող է նշանակվել դպրոցի տնօրենի պաշտոնում 5 տարի ժամկետով՝ 1 տարվա փորձաշրջանով՝ համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 92-րդ հոդվածի 3-րդ մասի։ Այս դրույթը կիրառվում է ապրիլի 4-ին տեղի ունեցած հարցազրույցների և դրանից հետո ծագած իրավահարաբերությունների նկատմամբ։
38.1 ենթակետով սահմանվել է, որ այն հավակնորդները, ովքեր ունեն դպրոցի զարգացման ծրագրի դրական եզրակացություն, սակայն հարցազրույցի փուլը չեն հաղթահարել երկու անգամ, պարտավոր են հայտարարվող նոր մրցույթին մասնակցելու համար ներկայացնել նոր զարգացման ծրագիր։ Այս պահանջը տարածվում է ապրիլի 4-ից հետո հայտարարված բոլոր մրցույթների վրա։
Նմանատիպ հոդվածներ
Ահազանգեր` դպրոցներում երեխաների նկատմամբ բռնության դեպքերի մասին. ՄԻՊ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում պարբերաբար տեղեկություններ են ստացվում հանրակրթական ուսումնական հաստատությ...
Նոր աջակցություն արցախցիների համար. ովքեր կարող են օգտվել
Եթե ընտանիքն իր ունեցած բոլոր եկամուտներով հանդերձ յուրաքանչյուր անձի հաշվարկով չունի 55 հազար դրամի եկամուտ, ապա այդ ըն...
Մանրամասներ` երեխայի «կոնֆետից» թունավորման դեպքի մասին
3-ամյա երեխային անհայտ ծագմամբ, քիմիական բաղադրությամբ հաբ՝ որպես կոնֆետ տալու դեպքով, որի հետևանքով երեխան թունավորվել...
Քաղաքացիները փակել են Միկոյան փողոցը․ մանրամասներ
Անաստաս Միկոյան 64-ի բնակիչները փակել են Անաստաս Միկոյան փողոցը/ Եղվարդի խճուղին: Բնակիչները հայտարարություն են տարածել,...