12 հրացան, հրազենի դետալներ. 73-ամյա տղամարդը ձերբակալվել է
Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողներն ապրիլի 2-ին ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ մայրաքաղաքի Բելինսկու փողոցի բնակիչ 73-ամյա տղամարդը տանն ու կից շինություններում ապօրինի պահում է զենք-զինամթերք: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:
«Տեղեկությունը ստուգվեց, հաստատվեց, ու Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ: Ապրիլի 5-ին ոստիկանության և քննչական կոմիտեի ծառայողները դատարանի որոշմամբ տղամարդու բնակության վայրում կատարեցին խուզարկություն՝ հայտնաբերելով 12 հրացան, հրազենի դետալներ և մեծ քանակի տարատեսակ ռազմամթերք:
73-ամյա տղամարդը ձերբակալվել է ու տեղափոխվել ձերբակալվածների պահման վայր: Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
Պռոշյանցիները երթով հասան Երևան. նրանք հանդիպում են պահանջում Ավինյանի հետ
Պռոշյանում իրավիճակը լարված է, բնակիչները փակել են Երեւան-Աշտարակ մայրուղին և երթով շարժվում են Երեւան և արդեն Երեւանի վ...
Այս դեպքում մեր գումարը նպատակին չի ծառայում․ Փաշինյան
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն առաջարկում է ստեղծել նոր հիմնադրամ «Հանրօգուտ մեդիամիջավայր» անվան...
Ահազանգեր` դպրոցներում երեխաների նկատմամբ բռնության դեպքերի մասին. ՄԻՊ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում պարբերաբար տեղեկություններ են ստացվում հանրակրթական ուսումնական հաստատությ...
Նոր աջակցություն արցախցիների համար. ովքեր կարող են օգտվել
Եթե ընտանիքն իր ունեցած բոլոր եկամուտներով հանդերձ յուրաքանչյուր անձի հաշվարկով չունի 55 հազար դրամի եկամուտ, ապա այդ ըն...