«Ողորմի տատիկին». ոստիկանապաետը` պարեկի և քաղաքացու միջև միջադեպի մասին
«Իսկ ո՞նց եք գնահատում, երբ պետական արարողակարգով երկրի ղեկավար է անցնում, պարեկները ծառայողական պարտականությունն են կատարում, վարորդը ձայնայնին ազդանշան է տալիս»։ Այս մասին այսօր՝ ապրիլի 9–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչպե՞ս է գնահատում պարեկների կողմից վարորդին բռնի ուժով մեքենայից բերման ենթարկելու միջադեպը։
Հարցին, թե որքան ժամանակ կարող էին պարեկները փակ պահել ճանապարհը, ոստիկանապետը չցանկացավ պատասխանել։
Պատասխանելով լրագրողի դիտարկմանն այն մասին, որ վարորդը ձայնային ազդանշան է տվել, որովհետև շտապում էր հասնել տատիկի հուղարկավորությանը, ոստիկանապետն ասաց.
«Ողորմի տատիկին»։
Արամ Հովհաննիսյանը նշել է նաև, որ մյուս պարեկը չի հարվածել միջադեպը նկարել ցանկացող քաղաքացուն։
«Ծառայողական քննությունը թող պարզի, այս պահին դրա հետ կապված բան չասեմ»,–ասել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Պռոշյանցիները երթով հասան Երևան. նրանք հանդիպում են պահանջում Ավինյանի հետ
Պռոշյանում իրավիճակը լարված է, բնակիչները փակել են Երեւան-Աշտարակ մայրուղին և երթով շարժվում են Երեւան և արդեն Երեւանի վ...
Այս դեպքում մեր գումարը նպատակին չի ծառայում․ Փաշինյան
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն առաջարկում է ստեղծել նոր հիմնադրամ «Հանրօգուտ մեդիամիջավայր» անվան...
Ահազանգեր` դպրոցներում երեխաների նկատմամբ բռնության դեպքերի մասին. ՄԻՊ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում պարբերաբար տեղեկություններ են ստացվում հանրակրթական ուսումնական հաստատությ...
10 հազար տարի առաջ անհետացած գայլերը «հարություն» են առել
«Տվեք ինձ հենման կետ, և ես կշրջեմ Երկիրը» այս թևավոր խոսքը գիտնական Արքիմեդին է: Այսօրվա գիտնականներին տվեք ԴՆԹ եւ նրանք...