Ավելի քան 600 մարդ թունավորվել է. Թուրքիա
Թուրքիայի Քոջաելի նահանգում հավի շաուրմայից թունավորվել է գրեթե 650 քաղաքացի, հայտնել են շրջանային իշխանությունները։
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Կորֆեզ թաղամասի շաուրմայի խանութներից մեկի 300 հաճախորդներ բողոքել են սրտխառնոցից և ստամոքսի ցավից։
«Թունավորման բողոքներով մարզի հիվանդանոցներ է դիմել, ընդհանուր առմամբ, 648 մարդ, որոնցից 646-ը դուրս է գրվել, երկուսի բուժումը շարունակվում է, կյանքին վտանգ չի սպառնում»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Միջադեպի առնչությամբ երկու անձ բերման է ենթարկվել։
Ոստիկանները փակել են խանութը, որտեղ շաուրմա են վաճառել։ Գյուղատնտեսության և անտառային տնտեսության մարզային վարչության մասնագետները սննդամթերքի նմուշներ են վերցրել անալիզի համար և պարզել, որ շաուրման չի համապատասխանում չափանիշներին։
Նմանատիպ հոդվածներ
Հիվանդանոցներ են տեղափոխվել դանակահարված հինգ երիտասարդներ, որոնցից մեկը մահացել է
ՆԳՆ-ից հայտնում են․ «Մարտի 29-ին՝ ժամը 18:50-ին, ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է...
Երկրաշարժ՝ Ինդոնեզիայում
Ինդոնեզիայի ափերի մոտ 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիակա...
Մյանմայում երկրաշարժի հետևանքով զոհվածների շրջանում հայեր լինելու մասին
Մյանմայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվածների շրջանում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ լինելու վերաբերյալ...
Նյու Յորքում ուղղաթիռը ընկել է գետը. կան զոհեր
Հինգշաբթի օրը Նյու Յորքում Հուդզոն գետը ուղղաթիռի կործանման հետևանքով առնվազն վեց մարդ է զոհվել։ Նյու Յորքի պաշտոնյաներն...