Հիվանդանոցներ են տեղափոխվել դանակահարված հինգ երիտասարդներ, որոնցից մեկը մահացել է
ՆԳՆ-ից հայտնում են․
«Մարտի 29-ին՝ ժամը 18:50-ին, ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ տարբեր հիվանդանոցներ բուժօգնության է տեղափոխվել դանակահարված հինգ երիտասարդ, որոնցից մեկը՝ անգիտակից վիճակում:
Ժամը 21։18-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի թափանցող վերք, թոքի և սրտի վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության տեղափոխված 21-ամյա Ռուբիկ Խ.-ն մահացել է:
Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ:
Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության և Համայնքային ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողների համատեղ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Չարենցավան քաղաքի ռեստորաններից մեկի մոտ մի խումբ երիտասարդներ վիճաբանության ժամանակ ձեռքերով, ոտքերով ու տարբեր առարկաներով հարվածել են միմյանց: Այդ ընթացքում Ռուբիկ Խ.-ն դանակով հարվածել և մարմնական վնասվածք է պատճառել 21-ամյա համաքաղաքացուն, ինչից հետո վիճաբանության մեկ այլ մասնակից 22-ամյա երիտասարդը դանակով հարվածել է Ռուբիկ Խ.-ի կրծքավանդակին, ինչի հետևանքով նա հիվանդանոցում մահացել է: 22-ամյա երիտասարդը դանակով հարվածներ է հասցրել նաև վիճաբանության երեք այլ մասնակիցների:
Ձեռնարկված միջոցառումներով նախաքննական մարմին են ներակայացվել վիճաբանության մասակիցները։ 22-ամյա երիտասարդը և Գեղարքունիքի մարզի Արտանիշ գյուղի բնակիչ 26-ամյա երիտասարդը ձերբակալվել և տեղափոխվել են ձերբակալվածների պահման վայր:
Չարենցավան քաղաքի բնակիչ 22-ամյա երիտասարդի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել սպանության, առողջությանը ծանր վնաս և միջին ծանրության վնաս պատճառելու մեղադրանքներով:
Քրեական վարույթը շարունակվում է»:
Նմանատիպ հոդվածներ
Երկրաշարժ՝ Ինդոնեզիայում
Ինդոնեզիայի ափերի մոտ 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիակա...
Մյանմայում երկրաշարժի հետևանքով զոհվածների շրջանում հայեր լինելու մասին
Մյանմայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվածների շրջանում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ լինելու վերաբերյալ...
Ավելի քան 600 մարդ թունավորվել է. Թուրքիա
Թուրքիայի Քոջաելի նահանգում հավի շաուրմայից թունավորվել է գրեթե 650 քաղաքացի, հայտնել են շրջանային իշխանությունները։ Ավե...
Երկրաշարժ՝ Հայաստան-Վրաստան սահմանային գոտում
Մարտի 26-ին` տեղական ժամանակով ժամը 23:43-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 19։43-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային...