Քաղաքականություն

Եթե վարորդական իրավունքի ատեստավորում անցկացվի, կսկսենք ոտքով քայլել․ Փաշինյան

Edita
Եթե վարորդական իրավունքի ատեստավորում անցկացվի, կսկսենք ոտքով քայլել․ Փաշինյան

Մեր վարորդական իրավունքները համատարած կեղծ են։ Նույնիսկ չկեղծվածները կեղծ են։ Այս մասին կառավարության նիստի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։


«Ոչ ոք կառավարության պատասխանտվությունը չի կարող նսեմացնել։ Եթե վարորդական իրավունքի հետ կապված ատեստավորում անցկացվի, շատ լավ արդյունքներ կունենանք, կսկսենք ոտքով քայլել։ Մարդը խմում գնում պատին տալիս ա 7 կամ 8 հոգի զոհվում ա դուրս է գալիս ասում` է՜ս ինչ երկիրա։ Վստահ եմ 90 լավ 80 կամ 60%-ը չեն ունենա վարորդական իրավունք։ Մենք կեղծիքի մեջ ենք, համատարած»,- ասել է Փաշինյանը։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից