Վաշինգտոնին կհասցնենք այդ փաստը․ Պեսկով
Ռուսաստանը համաձայնել է մորատորիում սահմանել Ուկրաինայի էներգետիկային հարվածելու համար՝ հանուն խաղաղության հասնելու։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ։
«Նախագահ Պուտինը բաց է մնում Ուկրաինական կարգավորման որոնման, քաղաքական-դիվանագիտական մեթոդների հարցում։ Եվ այն, որ Ռուսաստանն ամերիկյան կողմի հետ պայմանավորվածությամբ հայտարարել է, որ միանում է էներգետիկ ենթակառուցվածքի օբյեկտներին հարվածելու ժամանակավոր մորատորիումին, հենց դրա ամենախոսուն վկայությունն է»,- հայտարարել Է Պեսկովը ։
Նրա խոսքով՝ Ուկրաինան շարունակում է համակարգված կերպով խախտել ստանձնած պարտավորությունները՝ հարվածներ հասցնելով ռուսական էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտներին:
«Ռուսաստանը չի հրաժարվում ԱՄՆ-ի հետ փոխգործակցությունից այդ հարվածների ֆոնին և պատրաստվում է Վաշինգտոնին հասցնել այն փաստը, որ Կիևը չի ձգտում խաղաղության հաստատման»,- ասել է Դմիտրի Պեսկովը:
Նմանատիպ հոդվածներ
Նա՝ բատուտի վրա ցատկելով, դարձավ նախարար․ Զախարովա
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոկը ոչինչ չունի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահի պաշտոնում ծառայելու հա...
Հիստերիկորեն կապեր մի փնտրեք Ռուսաստանի հետ․ Զախարովա
Լոնդոնի պահանջը՝ կապված Ռուսաստանի հետ, իսկական խելագարություն է, այն հասել է մտավոր վնասաբերության գագաթնակետին։ Այս մա...
Հարյուր տարվա մանկավարժ եմ` եկել էս ինձ բան սովորացնես․ Փաշինյան
Բանակում ինչ լինում է՝ բոլորս հարձակվում ենք Պաշտպանության նախարարության վրա։ Այս մասին կառավարության նիստում ասել է վար...
Նոր պահանջներ են սահմանվել դպրոցների տնօրենների համար․ Անդրեասյան
Դպրոցների տնօրենների համար սահմանվել են բովանդակային նոր պահանջներ, ներդրվել է տնօրենների նշանակման եռափուլ համակարգ: Այ...