Ես վատ չեմ զգացել Ադրբեջանի պաշտոնակցի խոսքերից․ Խանդանյան
Հայաստանն առաջ է տանում խաղաղության գործընթացը, այս մասին հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը։
«Ես կարծում եմ՝ պետք է շարունակել այս տրամադրվածությամբ աշխատել, իհարկե, միակողմանի գործընթաց չէ, բայց, այնուամենայնիվ, մենք որոշ արդյունքերի հասել ենք»,- ասաց Խանդանյանը։
Խանդանյանը չցանկացավ մեկնաբանել Ադրբեջանցի պաշտոնակցի խոսքերը, ով իրեն անվանել էր «պոպուլիստ»։
«Ես դա չեմ կիսում, բայց եթե դա այդպիսի ընկալում ունի, ինձ համար պրոբլեմ չէ լինել պոպուլիստ, եթե դա միտված է խաղաղությանը։ Պոպուլիզմը սարսափելի բառ չէ, եկեք դրանից չվախենանք։ Ես դրանից բացարձակ վատ չեմ զգացել»,- ընդգծեց Խանդանյանը։
Հավելենք, որ Ադրբեջանի Միլլի Մեջլիսի արտաքին և միջխորհրդարանական հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սամադ Սեյիդովը մերժել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի առաջարկը՝ հանձնաժողովների հանդիպում անցկացնելու վերաբերյալ։
Նմանատիպ հոդվածներ
Նա՝ բատուտի վրա ցատկելով, դարձավ նախարար․ Զախարովա
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոկը ոչինչ չունի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահի պաշտոնում ծառայելու հա...
Հիստերիկորեն կապեր մի փնտրեք Ռուսաստանի հետ․ Զախարովա
Լոնդոնի պահանջը՝ կապված Ռուսաստանի հետ, իսկական խելագարություն է, այն հասել է մտավոր վնասաբերության գագաթնակետին։ Այս մա...
Հարյուր տարվա մանկավարժ եմ` եկել էս ինձ բան սովորացնես․ Փաշինյան
Բանակում ինչ լինում է՝ բոլորս հարձակվում ենք Պաշտպանության նախարարության վրա։ Այս մասին կառավարության նիստում ասել է վար...
Նոր պահանջներ են սահմանվել դպրոցների տնօրենների համար․ Անդրեասյան
Դպրոցների տնօրենների համար սահմանվել են բովանդակային նոր պահանջներ, ներդրվել է տնօրենների նշանակման եռափուլ համակարգ: Այ...