Զոհեր և վիրավորներ. Իսրայելը ավիահարված Է հասցրել Բեյրութի արվարձանին
Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտարարել է Բեյրութի Դահիա արվարձանին՝ լիբանանյան «Հըզբոլլահ» արմատական շիական շարժման հենակետին ավիահարված հասցնելու մասին: Այս մասին հայտնել են ՑԱԽԱԼ-ը և Իսրայելի անվտանգության ընդհանուր ծառայությունը (Շին-Բեթ):
Լիբանանի մայրաքաղաքում հարձակման թիրախը եղել է «Հըզբոլլահ»-ի բարձրաստիճան ներկայացուցիչը:
Համատեղ հայտարարության մեջ չի նշվում զինյալի անունը, սակայն նշվում է պաղեստինյան ՀԱՄԱՍ ահաբեկչական շարժման հետ նրա շփումների մասին:
«Նա վերջերս օգնել է նրանց իսրայելցի խաղաղ բնակիչների դեմ լուրջ ահաբեկչություն ծրագրելու հարցում, որը պետք է տեղի ունենար մոտ ժամանակներս", ուստի բանակը "միջոցներ է ձեռնարկել այն ոչնչացնելու եւ սպառնալիքը վերացնելու համար»,- նշված է հայտարարության մեջ:
Լիբանանի առողջապահության նախարարության տվյալներով՝ հարվածի հետևանքով զոհվել է առնվազն երեք մարդ, կան վիրավորներ:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ՊՆ-ն հերքում է
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 2-ին՝ ժամը 13։55-ից 14:05-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումն...
Քրեական վարույթ՝ Ադրբեջանի կողմից Խնածախի ուղղությամբ կրակոցներ արձակելու դեպքով
Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից մարտի 30-ի լույս 31-ի գիշերը Խնածախի ուղղությամբ կրակոցներ արձակելու դեպքի վերաբերյալ քննություն...
Պատերազմի վտանգն ինչպես երեկ, այնպես էլ այսօր կա. Ռուբինյան
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է Ադրբեջանի առաջ քաշած նախապայմաններին՝ դրանք որակելով «ոչ լեգիտիմ»։ «Դրանք...
ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 6-ի երեկոյից մինչև ապրիլի 7-ի ժամը 04։30-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԶՈՒ...