Քրեական վարույթ՝ Ադրբեջանի կողմից Խնածախի ուղղությամբ կրակոցներ արձակելու դեպքով
Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից մարտի 30-ի լույս 31-ի գիշերը Խնածախի ուղղությամբ կրակոցներ արձակելու դեպքի վերաբերյալ քննություն է իրականացվել։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել է ՔԿ մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը:
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 44-155-րդ 2-րդ մասի 7-րդ եւ 15-րդ կետերով (ռասայական, ազգային, էթնիկ կամ սոցիալական ծագումով, կրոնով, քաղաքական կամ այլ հայացքներով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված ատելության, անհանդուրժողականության կամ թշնամանքի շարժառիթով՝ այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձի ) և 335-րդ հոդվածի 1-ին (ապօրինի հրազեն պահելը) մասով:
Նշանակվել են դատաձգաբանական և դատաապրանքագիտական փորձաքննություններ:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 6-ի երեկոյից մինչև ապրիլի 7-ի ժամը 04։30-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԶՈՒ...
ՀՀ ՊՆ-ն հերքում է
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 2-ին՝ ժամը 13։55-ից 14:05-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումն...
Ադրբեջանը գնդակոծել է Խնածախի մշակույթի տունը. ՊՆ
Ապրիլի 13-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի...
Հայ-ադրբեջանական սահմանի կրակոցները անհասցե են. փոխնախարար
Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանի մոտ հնչող կրակոցներին։ «Այս պահին հարաբե...