ՀՀ ՊՆ-ն հերքում է
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 2-ին՝ ժամը 13։55-ից 14:05-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ՊՆ-ն:
«Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը վերահաստատում է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի դիրքորոշմանը համապատասխան՝ պատրաստ է հետաքննել Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը հիմնավորող փաստերը՝ դրանք ՀՀ-ին փոխանցելու պարագայում»,- նշված է հայտարարության մեջ։
Նմանատիպ հոդվածներ
Քրեական վարույթ՝ Ադրբեջանի կողմից Խնածախի ուղղությամբ կրակոցներ արձակելու դեպքով
Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից մարտի 30-ի լույս 31-ի գիշերը Խնածախի ուղղությամբ կրակոցներ արձակելու դեպքի վերաբերյալ քննություն...
ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 6-ի երեկոյից մինչև ապրիլի 7-ի ժամը 04։30-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԶՈՒ...
Պատերազմի վտանգն ինչպես երեկ, այնպես էլ այսօր կա. Ռուբինյան
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է Ադրբեջանի առաջ քաշած նախապայմաններին՝ դրանք որակելով «ոչ լեգիտիմ»։ «Դրանք...
Գերմանիան սկսել է զորքերի առաջին մշտական տեղակայումն արտերկրում
Գերմանիան պաշտոնապես սկսել է Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր իր զորքերի առաջին մշտական տեղակայումն արտերկրում Բեռ...